16:55 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Եկեղեցի Տրոիցկոե գյուղում

«Այդ աղջկա շնորհիվ Հայաստանը մկրտվել է». Կալմիկիայում սուրբ Հռիփսիմեի մասունքներն են գտել

CC BY-SA 4.0 / Alexandr Demidenko / Церковь Святой Троицы в селе Троицкое (cropped and resized)
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
237 0 0

Ժիվոնաչալնայա տրոիցա եկեղեցու քահանա Ալեքսանդր Լոբանովի խոսքով` այստեղ մեկուկես տարի առաջ գտել են սուրբ Հռիփսիմեի մասունքները։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Զարմանալի հոգևոր բացահայտումը ցնցել է Կալմիկիայի հավատացյալներին. Տրոիցկոե գյուղում հայտնաբերվել են սուրբ Հռիփսիմեի մասունքները: Այս մասին հայտնում է riakalm.ru–ն։

Ժիվոնաչալնայա Տրոիցա եկեղեցու քահանա Ալեքսանդր Լոբանովը տեղեկացրել է, որ սուրբ Հռիփսիմեի մասունքները գտել են մեկուկես ամիս առաջ: 

«Այդ աղջկա սխրանքի շնորհիվ Հայաստանը մկրտվել է։ Նրա արիության շնորհիվ Հայաստանը դարձել է առաջին քրիստոնեական երկիրը», – պատմել է Լոբանովը։

Նրա խոսքով` Հռիփսիմեի մասունքները պատահաբար հայտնվել են Կալմիկիայում դեռ ԽՍՀՄ տարիներին։

Պետերբուրգյան շքեղություն և հայկական պարզություն. մի եկեղեցու անսովոր պատմություն

«Դրանք սրբություն են բոլոր ուղղափառների համար, հատկապես՝  հայերի», – նշել է Լոբանովը։

Հնդկաստանում հին հայկական եկեղեցին Կանանց ակումբի է վերածվել. ո՞վ է որոշել փրկել այն

Ինչպես նշում է qahana.am–ը, ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որը Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում:

«Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Ս. Խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը», – նշվում է կայքում:

Рождественский сочельник в церкви Святой Рипсиме (5 января 2019). Эчмиадзин
© Sputnik / Asatur Yesayants.
Սուրբծննդյան նախօրեն սուրբ Հռիփսիմե եկեղեցում (5 հունվարի, 2019 թվական). Էջմիածին
Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրույթից հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Ս. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում:
Рождественский сочельник в церкви Святой Рипсиме (5 января 2019). Эчмиадзин
© Sputnik / Asatur Yesayants.
Սուրբծննդյան նախօրեն՝ սուրբ Հռիփսիմե եկեղեցում (5 հունվարի, 2019 թվական). Էջմիածին
Հետագայում հենց այդ վայրերում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները:

Ինչո՞ւ էր Նիկոլայ ցարը Գյումրի եկել, կամ այրված եկեղեցու երկար պատմությունը

Ըստ թեմայի

Հայաստան գալու ժամանակը. հանգիստ, որն անմոռանալի կլինի, կամ որտեղ վայելել ամառը
«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը
Հեղնար աղբյուրի անմահական ջուրը և Մարմաշենի գաղտնիքները. ինչ են թաքցնում Ախուրյանի ափերը
թեգերը:
քրիստոնյա, հայեր, Հայ Առաքելական Եկեղեցի, Հայաստան

Գլխավոր թեմաներ