03:02 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Էլեկտրական լարեր

Համատարած հոսանքազրկումներ են. Երևանում մետրոյի գնացքները մնացել են թունելներում

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
191210

Խափանումներով են աշխատում նաև հեռախոսակապը, գազը, մետրոն և ինտերնետը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման լուրջ խափանումներ են գրանցվել։ Այսօր ժամը 13։ 00–ից սկսած մայրաքաղաք Երևանում ևս համատարած հոսանքազրկումներ են։

Նշենք, որ հիմա խափանումներով են աշխատում նաև հեռախոսակապը, գազը և ինտերնետը։

ՀՀ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-յան իր էջում  նշել է, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: «Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս պահի դրությամբ թունելի մեջ է գտնվում Զորավար Անդրանիկ կայարանից դեպի Հանրապետության Հրապարակ կայարան մեկնող գնացքը:
Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվելի»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook–ի իր էջում գրել է, որ այս պահին էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել։ «Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,–գրել է Ավինյանը։

 

թեգերը:
Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), մետրո, էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ