03:40 21 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Արամե

«Բարև մամա, բարև պապա». Արամեի երազանքը կատարվեց. նա որդի կունենա. տեսանյութ

© Photo : Little Miss Armenia - Russia
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
148 0 0

Հայտնի երգիչն ու նրա գեղեցկուհի կինը հրապարակել են մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են իմանում իրենց փոքրիկի սեռը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Երգիչ Արամեն և Աննա Թովմասյանը սպասում են իրենց երկրորդ բալիկին։ Արամեն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ընտանիքի նոր անդամի սեռը պարզելու համար զույգը միջոցառում է կազմակերպել։

Նազենի Հովհաննիսյանը գրել է իր տան բնակիչների մասին

Զույգի ընկերները խաբել են նրանց՝ անակնկալ արկղում պահելով վարդագույն փուչիկներ։ Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Արամեն ու Աննան բնավ չեն նեղսրտում, որ երկրորդ աղջիկն են ունենալու, բայց մեկ ժամ անց ընկերները նրանց հանձնում են անակնկալ տուփ, որում խաղալիք ավտոմեքենա է դրված և մի գրություն. «Բարև մամա, բարև պապա։ Ես Մարատն եմ»։

Արամեն շատ է հուզվում, երբ իմանում է, որ որդի է ունենալու։ Իր հոր պատվին որդուն Մարատ անվանելն Արամեի երազանքն է։

Посмотреть эту публикацию в Instagram

Նայել մինչեւ վերջ😉 Ура👦🏻❤️ @tovmasyananna 🙏🏻

Публикация от Arame (@arameofficial)

«Եվս մեկ հրաշք մեր կյանքում։ Դիտեք, թե ինչպես են մեզ խաբել։ Ես նույնպես տեղյակ չէի, թե ինչ սեռի երեխայի ենք սպասում»,- Instagram-ի էջում գրել է Աննան։

Հիշեցնենք, որ երգիչ Արամեն և նրա ընտրյալը` Աննա Թովմասյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 20-ին: Ինչպես հայտնի է, երգչի հայրիկի անժամանակ մահվան պատճառով հարսանեկան որևէ արարողություն չի եղել, զույգը եկեղեցի էլ չի գնացել, բավարարվել են միայն «զագս» գնալով։ Զույգի դուստրը՝ Աննա Մարիան, արդեն 2 տարեկան է։

Հղի կինը ծննդաբերել է հենց դրամարկղի մոտ. տեսանյութ

Ըստ թեմայի

«Սանրվածք էի անում և հանկարծ...». Լոպիրյովան պատմել է ծննդաբերության մասին
Արծաթե ափսեով ֆուա գրա. Մեգան Մարքլը 30 հազար դոլար է ծախսել ծննդաբերության վրա
Մոդելը սկսել է ծննդաբերել հենց Ռիհաննայի ցուցադրության ժամանակ. լուսանկարներ
թեգերը:
տեսանյութ, Արամե, երեխա, Հայաստան

Գլխավոր թեմաներ