16:18 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
պղնձամոլիբդենային գործարան  (արխիվային լուսանկար)

Գործադուլ Ագարակի կոմբինատում. լրացուցիչ աշխատավարձ են պահանջում

© Photo / official site of the President of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Կոմբինատի ղեկավարությունն ասում է, որ պատրաստ է  երկխոսության, բայց աշխատակիցների գործադուլի պատճառով արտադրությունը կանգ է առել:

ԵՐԵՎԱՆ,  10 հուլիսի — Sputnik. Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների գործադուլի հետևանքով Ագարակի կոմբինատի աշխատանքը դադարել է՝ կաթվածահար անելով ամբողջ արտադրական գործընթացը։ Այս մասին նշված է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կոմբինատի աշխատակիցները, աշխատանքային պայմանագրի խախտումով, ներկայացնում են լրացուցիչ դրամական միջոցներ վճարելու պահանջ, ինչը երկկողմանի պայմանագրերով նախատեսված չէ։

Կոմբինատի ղեկավարությունն առաջարկել է հանդիպել ու կարգավորել հարցը, բայց աշխատակիցներն անտեսել են առաջարկը։

 «Հուլիսի  2 -ին ժամը14.30-ից կոմբինատի աշխատանքը ամբողջությամբ դադարել է, որից հետո կոմբինատի ղեկավարությունն առաջարկել է  արտադրամասի աշխատողներին հանդիպել  Մեղրիի համայնքապետի հետ, սակայն Սյունիքի մարզպետի և Մեղրիի համայնքապետի հետ հանդիպումները ևս արդյունք չեն տվել», – նշվում է հայտարարության մեջ։

Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները  շարունակում են շրջափակել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գրասենյակը և հրաժարվում են իրավական դաշտում երկխոսություն սկսել  ղեկավարության հետ։

 «Կոմբինատի ղեկավարությունը նախազգուշացնում է՝ անօրինական գործադուլի նախաձեռնողները աշխատանքային պայմանագրի, ՀՀ աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ ակտերի շրջանակում կենթարկվեն պատասխանատվության», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք`«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը շահագործում է Ագարակի պղնձամոլիբդենային հանքն ու Ագարակում (Իրանի հետ սահմանի վրա) հանքահարստացնող կոմբինատ ունի։ Քաղաքի համախառն միջին աշխատավարձը մոտ 270 հազար դրամ է։ Քաղաքն այդ ցուցանիշով Հայաստանում առաջիններից է։

Ըստ թեմայի

Փորձել են գողանալ «Նաիրիտի» գաղտնի տեխնոլոգիաների փաստաթղթերը. Կարեն Իսրայելյան
Սևանը վերականգնելն անիրական չէ. 4 քայլ, որը կփրկի լիճը
Հավեր, ավանակներ և գառներ. ինչպե՞ս Հայաստանում կչկչացող չորքոտանի «ակտիվիստներ» հայտնվեցին
Մի Փաշինյան` մի պետություն. ընկերությունն իր «բանկրոտի» համար մեղադրում է նախարարությանը
թեգերը:
Սկանդալ, գործարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ