00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարգազանց վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից. Փաշինյանը խոսեց վերջին վթարներից

© Sputnik / Asatur YesayantsЧас пик на перекрестке улиц Лусаворича, Агатангегоса и проспекта Аршакуняц
Час пик на перекрестке улиц Лусаворича, Агатангегоса и проспекта Аршакуняц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն անդրադարձել է վերջին ողբերգական ավտովթարներին։ Ոստիկանապետը պարզաբանել է, թե ինչու են դրանք ավելացել։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Կարգազանց վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից։ Այսօր կառավարության նիստում, անդրադառնալով վերջին ողբերգական վթարներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակն է պարբերաբար և չարամիտ խախտումներ թույլ տվող կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելը»,– ասաց վարչապետը` հիշեցնելով, որ տվյալ նախագիծն ԱԺ–ում է, և այն պետք է հնարավորինս շուտ ընդունվի։

Дорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат - Sputnik Արմենիա
Ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, կամ ինչպես պայքարել ճանապարհային «մարդասպանների» դեմ

«Կարծում եմ, որ հիմա հատկապես ճանապարհային երթևեկության նկատմամբ պետք է լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն», –ասաց Փաշինյանը` դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

Վարչապետը նաև ընդգծեց, որ ՀՀ–ում արդեն մեծ քանակով ավտոմեքենաներ կան և դրանց ներկրումները շարունակվում են, ուստի ոստիկանությունը պետք է հատկապես խիստ լինի ճանապարհային երթևեկության կանոնների պաշտպանության հարցում։

Ոստիկանապետ Օսիպյանը հայտնեց, որ նմանատիպ դեպքեր եղել են նաև անցած տարիներին` հիշեցնելով 2011թ.–ին Արցախի փողոցում 4 կյանք խլած , 2014թ.–ին Երևան–Գյումրի ավտոճանապարհին 7 զոհերի պատճառ դարձած վթարները, որոնց ընթացքում նույնպես վթարից հետո հրդեհ էր բռնկվել։

Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից տուժած վերջին երեխան տեղափոխվեց Երևան

«ՃՏՊ–ները վերջին տարիներին միտում ունեն աճելու, զուգահեռ աճում են նաև զոհերը։ Օրինակ` 2018թ.–ի ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ, 2736 վիրավոր։ 2019թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, 169 զոհ և 3212 վիրավոր»,– ասաց Օրիպյանը։

Անդրադառնալով ավտոմեքենաների աննախադեպ արագ տեմպերով ավելացող քանակին` ոստիկանապետը հայտնեց, որ 2017թ.-ին Հայաստան է ներկրվել 38 000 տրանսպորտային միջոց, 2018թ.-ին` 73 562, 2019-ի 6 ամիսներին` 54 266 ավտոմեքենա։

Дорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат - Sputnik Արմենիա
100 դրամանոց կյանք, կամ ճամփորդություն վառոդի վրա. գազաբալոնները փորձարկում չե՞ն անցնում

Այսուհանդերձ, ոստիկանապետը հավելեց, որ ՃՏՊ–ների պատճառը ոչ միայն ոստիկանության աշխատանքով է սահմանափակվում, այլև փողոցների վատ լուսավորության, տեխնիկական թերի զննության, որը, նրա խոսքով, ուղղակի ձևական բնույթ է կրում։

«Տեխզննում չի իրականացվում։ Ես ամեն օր ամփոփագրեր եմ ստանում, որ տրանսպորտային միջոցն ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումը և ընկել է ձորը։ Այսինքն` դրա պատճառը ինչ-որ մի դետալ է, որը մաշվել է, որովհետև մեր ավտովերանորոգողներն ընդամենը փայլեցնում են այն` տալով դրան նոր տեսք»,– ասաց Օսիպյանը։

Ոստիկանապետի պարզաբանումը լսելուց հետո ՀՀ վարչապետը շեշտեց, որ առաջին քայլը կարող է դառնալ վարորդների համար բալային համակարգի ներդրումը, բայց խնդրի ամբողջական լուծման համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ։

Լրահոս
0