14:22 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
322 0 0

Դավթաշենի շենքերից մեկում ընկած վերելակի կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի է եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–հայտնում է ԱԻՆ–ը։

Շուտով Երևանում 20 նոր վերելակ կգործի. փոխքաղաքապետն ասաց` որտեղ

Շտապօգնությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեպքի հետ կապված կանչ չեն ստացել։

թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), վերելակ

Գլխավոր թեմաներ