22:28 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Սևան

Հայտնի է` որոնք են Սևանի առավել ռիսկային տարածքները. այդտեղ լողալուց պետք է խուսափել

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
357 0 0

Թեև Սևանի առավել ռիսկային տարածքները հայտնի են, բայց ջրիմուռները, լինելով կենդանի օրգանիզմ, կարող են տեղաշարժվել։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Սևանի առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքների հարակից լողափերը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ջրիմուռները, լինելով կենդանի օրգանիզմ, կարող են տեղաշարժվել: Ուստի ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել լողալ այն հատվածներում, որտեղ ջրիմուռներ կան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կապտականաչ ջրիմուռների որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ, որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Իսկ անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։

Սևանի մակարդակը բարձրացել է, կանաչելը` նվազել. Էրիկ Գրիգորյան

Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում է ջրիմուռներ, արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ.–ի ամռանը։ Սակայն ի տարբերություն այս տարվա, անցյալ տարի այդ գործընթացը սկսվել էր հուլիսի երկրորդ կեսին։

Սևանը վերականգնելն անիրական չէ. 4 քայլ, որը կփրկի լիճը

Ըստ թեմայի

Կանաչ Սևանն արդեն նաև գարշահոտություն է տարածում. թռչուններն էլ են փախե՞լ. տեսանյութ
Գաբրիելյան. «Սևանա լճի կանաչած հատվածում լողալն արգելվում է, ջուրը խմելը՝ առավելևս»
Սևանը խեղդվում է. ի՞նչ է պետք լիճը չկորցնելու ու մարդ կոչվելու իրավունքից չզրկվելու համար
ԵՄ–ն գումար կտրամադրի «կապուտաչյա գեղեցկուհու» համար. Դոնալդ Տուսկը գնում է Սևան
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Սևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ