23:20 15 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.68
  • GBP598.81
  • EUR537.65
  • RUB7.61
Դատավորի մուրճիկ (արխիվային լուսանկար)

ԲԴԽ երկու նոր դատավորի անունները հայտնի են

CC BY-SA 2.0 / verkeorg / Legal gavel on a law book
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Դատավորների նիստի ժամանակ երդվել է նաև Նախշուն Տավարացյանը, որը ընտրվել էր 9 ամիս առաջ։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովում Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է երկու նոր անդամի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

«Դռնփակ  նիստում ԲԴԽ անդամներ են ընտրվել ու երդվել Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանը։ Նիստի ժամանակ երդվել է նաև Նախշուն Տավարացյանը, ով ընտրվել էր 9 ամիս առաջ»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ  11 դատավոր է համաձայնել դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ` ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Դավիթ Բալայանը, Սիմիզար Հովսեփյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը։

Դատավորները դռնփակ ժողով են անում Երևանում

Մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, նրան հաջորդեցին խորհրդի մի քանի անդամների հրաժարականները։

Ըստ թեմայի

Ընկավ ԱԺ ամբիոնից, բայց ԲԴԽ չհասավ. Աննա Մարգարյանի միջադեպը. տեսանյութ
ԲԴԽ-ն որոշել է խորհրդի նոր նախագահի ընտրության ժամկետը
Վեթինգ կլինի, բայց երբ ու ինչպես` հայտնի չէ. նորանշանակ նախարարը վեթինգի ծրագիր չի տեսել
Վիգեն Քոչարյանը երդմամբ ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը
Դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի
թեգերը:
Դատավոր, Դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Հայաստան

Գլխավոր թեմաներ