02:44 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.62
  • GBP607.90
  • EUR551.66
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2857 0 0

Հայաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառով որոշ բաժանորդների տեխնիկան փչացել է, բայց այդ խնդիրը հնարավոր է լուծել։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Այն բաժանորդները, որոնց կենցաղային տեխնիկան փչացել է հոսանքի տատանումներից, կարող են փոխհատուցում ստանալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Էլցանցերը» փոխհատուցում կվճարի, եթե տեխնիկան փչացել է ոչ թե տերերի անփութության, այլ հոսանքի տատանումների պատճառով ։ Դրա համար պետք է դիմել ընկերության տեղի սպասարկման բաժին և դիմում գրել։

«Մենք պարբերաբար ենք դիմումներ ստանում բաժանորդներից։ Վերջին երկու օրերին, բնականաբար, ավելի շատ ենք ստանում, բայց շարունակում ենք այդ դիմումներին ընթացք տալ», – ասաց ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։

Նշենք, որ հուլիսի 10–ին Հայաստանում հոսանքի զանգվածային անջատումներ գրանցվեցին։ Խափանումը տեղի էր ունեցել բարձրավոլտ ցանցում, այսինքն «Էլցանցերը» դրա հետ կապ չի ունեցել (ընկերությունը սպասարկում է մինչև 110 կիլովատ ցանցերը)։ Այդուհանդերձ, «Էլցանցերը» պատրաստ է փոխհատուցում վճարել։

ԱԱԾ–ն կքննի էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած կոլապսը

Երևանում կառուցվող նոր էլեկտրակայանը 1000 ժամանակավոր աշխատողի կարիք ունի. փոխնախարար

 

Ըստ թեմայի

Ատոմակայանն անջատված է ցանցից. որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել
Իրանական տատանումներից կախված հայկական լույսը. անվտա՞նգ է արդյոք ՀՀ էներգետիկ համակարգը
Գազային «դավադրություն» և իրական պատճառներ. ինչո՞ւ էր Հայաստանում «թռչկոտում» լույսը
թեգերը:
էլեկտրաէներգիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ