21:48 22 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.96
  • GBP615.51
  • EUR530.36
  • RUB7.48
Կալիֆոռնիա

Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով․ տեսանյութ

© AFP 2018 / MARIO TAMA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (148)
1117 0 0

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ էլեկտրական բեռնատարը վարորդ չունի։ Բայց չէր խանգարի, որ տեսանյութը ևս մեկ անգամ դիտեիք. գուցե այս պնդումն այնքան էլ ճիշտ չէ՞։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Tesla ընկերությունն իր անվարորդ բեռնատարը փորձարկում է ԱՄՆ–ի մայրուղիներում։ Փողոցում երթևեկող տարօրինակ բեռնատարը տեսանկարել է նույն փողոցով ընթացող մեկ այլ վարորդ։

Դեռ մայիսի սկզբին նկարված տեսագրությունը նոր է սկսել տարածվել համացանցում։

Кадз из видео
Tesla Semi անվարորդ բեռնատարը

Տեսանյութում երևում է, որ Tesla Semi բեռնատարը շարժվում է բավականին ծանրաբեռնված փողոցով, իսկ այն հատվածում, որտեղ պետք է նստած լիներ վարորդը, մարդ չկա։

​Նշենք, որ նման բան անելու համար հատուկ թույլտվություն է պետք։ Տեսանյութն ուշադիր դիտելու դեպքում վարորդի նստատեղի վերին հատվածում երկու փայլող կետեր են երևում։ Չի բացառվում, որ փորձարկվող բեռնատարի ղեկի դիմաց, այնուամենայնիվ, ինչ–որ մեկը նստած է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բեռնատարը մի քանի անգամ մեծ է թեթև մարդատար մեքենաներից, կարելի է ենթադրել, որ ընկերությունը դժվար թե ռիսկի գնար և մեքենան փորձարկեր առանց վարորդի ներկայության։

Tesla-ն ներկայացրել է իր նոր ամենագնաց էլեկտրամեքենան. տեսանյութ և լուսանկար

Հիշեցնենք` բեռնատարի թողարկումը նախատեսված է այս տարի, իսկ անցյալ տարվա հունվարին տեղեկություն էր տարածվել, որ Sunnyvale ընկերությունը ընդհանուր օգտագործման մայրուղիներում սկսել է Tesla Semi-ի փորձարկումները։

Tesla-ի մեքենաներն ավելի խելացի են դարձել. ի՞նչ նորություն է մոգոնել Իլոն Մասկը

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (148)

Ըստ թեմայի

Ծրագրավորողները ստեղծել են աշխարհի ամենավատ կայքը. լուսանկարներ
Խորամանկ քայլ. Microsoft-ը գաղտագողի հայտնվել է Android-ի մենյուում․ լուսանկար
Samsung–ը կրկնակի տեսախցիկով պլանշետ է պատրաստում. լուսանկարներ
թեգերը:
տեսանյութ, վարորդ, փողոց

Գլխավոր թեմաներ