16:12 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Հայկ Մարության

Մարությանը վստահ է, որ լավ աշխատողը պետք է լավ եկամուտ ունենա. ովքե՞ր են պարգևավճար ստացել

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
130 0 0

Ամենաբարձր պարգևավճարները ստացել են քաղաքապետի չորս տեղակալները, քաղաքի գլխավոր ճարտարապետն ու աշխատակազմի քարտուղարը, յուրաքանչյուրը` 965 հազար դրամ:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս նշել է, որ արդյունավետ աշխատանքի համար քաղաքապետարանի աշխատակիցները պետք է բարձր եկամուտներ ունենան, իսկ այն պաշտոնյաները, որոնց աշխատանքն առավել մեծ պատասխանատվություն է ենթադրում, պիտի ընդհանրապես ավելի բարձր վարձատրություն ստանան: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակիցների և վարչական շրջանների ղեկավարների վերջին պարգևատրումներին:

Երևանի քաղաքապետի կարգադրությամբ՝ 117 աշխատակից պարգևատրվել է ընդհանուր 56,319,500 ՀՀ դրամի չափով:

«Մայիսին, երբ աշխատավարձերի բարձրացման նախագծի հարցում փոխհամաձայնություն չեղավ, և աշխատավարձերի վերաբերյալ նախագիծը քվեարկության չդրվեց, նույն օրը քաղաքապետը հայտարարեց, որ ամեն դեպքում ինքը բարձրացնելու է աշխատակիցների եկամուտները պարգևավճարների միջոցով»,- ասաց Կարապետյանը:

Նա նաև անդրադարձավ մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնցում հարց է բարձրացվում, թե ինչու է 840.000 դրամի չափով պարգևավճար ստացել կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որը «ձախողել է Երևանի աղբահանությունը»:

Զրպարտանք էր. թափառող շների մասին տեսանյութի համար «Լույսի» անդամներին դատի՞ կտան

Կարապետյանի խոսքով՝ նախևառաջ, կոմունալ ծառայությունը միայն աղբահանությունը չէ։

«Կոմունալ ծառայությունը, ընդհակառակը, աշխատում է այնպես անել, որ աղբի ավելի մեծ ճգնաժամ չլինի եղած ռեսուրսներով»,–ասաց նա՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ «Սանիթեք» ընկերությունն է պարտավոր զբաղվել քաղաքի աղբահանությամբ:

«Կոմունալ ծառայության աշխատակիցները նաև համակարգում են նորաստեղծ աղբահանության հիմնարկի աշխատանքները, որ այս պահին չնչին ռեսուրսներով փորձում է միջամտել աղբահանության գործընթացին»,- հավելեց նա:

Կարապետյանի խոսքով՝ քաղաքապետարանում վատ աշխատանքի համար տույժեր են կիրառում, լավ աշխատանքի համար՝ խրախուսում և աշխատում են բաց ու թափանցիկ՝ չհետևելով նախկինում եղած աշխատելաոճին, երբ համայնքային բյուջեից պարգևատրումներ էին կատարվում, և դրանք թաքցվում էին մամուլից և հանրությունից:

Նշենք, որ պարգևատրումների ցանկում քաղաքապետ Հայկ Մարությանի անունը չկա: Ամենաբարձր պարգևավճարներ են ստացել քաղաքապետի չորս տեղակալները, քաղաքի գլխավոր ճարտարապետն ու աշխատակազմի քարտուղարը, յուրաքանչյուրը` 965.000 դրամ: Ցանկում նրանց հաջորդող բարձր պարգևավճար ստացած պաշտոնյան քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն է՝ 840.000 ՀՀ դրամի չափով: Նույնքան պարգևավճար են ստացել նաև Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարները:

Պարգևավճար ստացողների ամբողջական ցանկը` այստեղ։

Հայկ Մարությանը 83 ընտանիքի նոր բնակարանների բանալիներ է հանձնել. լուսանկարներ

Ըստ թեմայի

Երևանի քաղաքապետարանը սկսել է «Սանիթեքի» փոխարեն հավաքել աղբը. տեսանյութ
Երևանի քաղաքապետարանի հնարքը. նոր «ԿամԱԶ»–ների համար կվճարի «Սանիթեքը». «Հրապարակ»
Լավ է`Մարությանը պաշտոն է ստացել «լենուբոլ» օրերում... քաղաքապետարանի ռոմանտիկ ամփոփագիրը
թեգերը:
Հայկ Մարության, Երևանի քաղաքապետարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ