16:18 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Դրամապանակ

Երևանում կինը կես միլիոն դրամ է կորցրել, բայց վախեցել է այդ մասին ասել ամուսնուն

CC0 / stevepb / Wallet
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
103620

Ոստիկանության բաժին ևս մեկ անգամ հրավիրված կինը խոստովանել է, որ գումարը չեն գողացել։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Երևանում բնակվող մի կին չի համարձակվել ամուսնուն հայտնել, որ կես միլիոն դրամ է կորցրել և նախընտրել է գողության մասին հաղորդում ներկայացնել ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հուլիսի 12-ին՝ ժամը 16-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բաշինջաղյան փողոցում կնոջ ձեռքից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 500.000 դրամ:

Ոստիկանության ծառայողներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և պարզել, որ դրամապանակի բացահայտ հափշտակության դեպք տեղի չի ունեցել:

Նորավանքում զբոսաշրջիկն ընկել է մի քանի մետր բարձրությունից

Ոստիկանության հաղորդմամբ՝ «տուժողը» կինը կրկին հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ իրականում 500.000 դրամն ինքն է կորցրել և վախենալով իրականությունը հայտնել ամուսնուն՝ սուտ հաղորդում է ներկայացրել:

Երևանում ողբերգական դեպք է կանխվել. տղամարդը թույլ չի տվել, որ կինը նետվի կամրջից

Ըստ թեմայի

Դանակահարություն Երևանում. արնաշաղախ տղան հիվանդանոց է տեղափոխվել
Արտառոց դեպք Երևանում. կրակոցներ` ուրախության առիթով
Պայթյուն Ջրվեժ գյուղում. քարի արտադրամասի աշխատակիցը տեղում մահացել է

Գլխավոր թեմաներ