16:14 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Կարեն Դալլաքյան

Հեկտորը միայն Դալլաքյանին է վստահում․ հայն ընկերացել է վագրի հետ ու փորձում է փրկել նրան

© Sputnik / Макс Ветров
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
11910

Վագրի ձագը վնասվածք է ստացել, երբ երիտասարդը փորձել է հանել նրան վանդակից։ Այժմ կենդանին բուժվում է Չելյաբինսկի վայրի կենդանիների ապաստարանում։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Չելյաբինսկի «Փրկիր ինձ» վայրի կենդանիների ապաստարանի անասնաբույժ Կարեն Դալլաքյանն օգնում է բուժել Հեկտոր անունով երեք ամսական ամուրյան վագրին։ Այս մասին գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը։

Հարբած խուլիգանը փորձել է գողանալ վագրին, ու կենդանին ողնաշարի վնասվածք է ստացել։

«Շատ կարևոր է բացառել ներքին օրգանների վնասվածքները։ Երբ նրան բռնի ուժով քաշել են նեղ արանքով, կարող է` փորը ճզմվել է», - ասել է կենդանաբույժը։

Դեպքը տեղի է ունեցել Օրենբուրգի մարզում։ Երիտասարդը փորձել է գողանալ Հեկտորին վանդակից։ Նա պոկել է տախտակը, որը փակել է վանդակի ներքևի մասն ու, բռնելով վագրի ձագի հետևի թաթերից, փորձել է հանել նրան։ Հեկտորի մայրը հարձակվել է խուլիգանի վրա ու թույլ չի տվել, որ իր նպատակին հասնի։ Կենդանին գողի հարցերը լուծել է, բայց դրանից հետո թույլ չի տվել, որ որևէ մեկը վանդակ մտնի։ Այդ պատճառով փոքրիկի բուժումն ուշացումով է սկսել, նրան ստիպված են Չելյաբինսկ տեղափոխել։

«Փոքրիկը 800 կիլոմետր ճանապարհ է անցել։ Ճանապարհորդությունը լավ է տարել։ Կբուժենք, կփորձենք ոտքի հանել», - ասել է կենդանաբույժը։

Դալլաքյանը զգուշորեն է պատասխանում հարցին՝ արդյո՞ք Հեկտորը լիովին կապաքինվի, թե՞ հաշմանդամ կմնա։

Թեև կենդանաբույժին զգուշացել են, որ Հեկտորը սիրում է կծել, բայց փոքրիկը Չելյաբինսկի ապաստարանում ագրեսիա չի դրսևորում ու վստահում է իրեն բուժող հային։

Դալլաքյանը շատ է սիրել վագրիկին, որովհետև հիշեցնում է իր սիրելի վագր Ժորիկին։

Հեկտորին առևանգելու փորձ արած տղան պնդում է, որ հարբած է եղել ու պարզապես ուզեցել է շոյել վագրի ձագին, բայց բժիշկը վստահ է, որ տղամարդը փորձել է գողանալ կենդանուն։

Նա ավելացրել է, որ «սև շուկայում» վագրի ձագի գինը մոտ 4,5 հազար դոլար է։

Հեկտորն արդեն ընկեր է գտել նոր վայրում ու մտերմացել է Դոչա անունով յոթամյա չիխուախուայի հետ։ Դալլաքյանը չի բացառում, որ փոքրիկը շան մեջ իր մորն է տեսնում, որը խուլիգանի պատճառով նույնպես օգնության կարիք ունի։

«Չաղբահանության» վտանգները. աղբի մնացորդով սնվող կենդանիները հիվանդություններ փոխանցող են

20-ամյա տղամարդը հիվանդանոցում է, նրա հիվանդասենյակի մոտ ոստիկաններ են հերթապահում։ Նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 158–րդ հոդվածով (գողություն)։

Նշենք՝ «Փրկիր ինձ» ապաստարանը Չելյաբինսկում փրկօղակ է կենդանիների համար։ Ապաստարանի հիմնադիր ու կենդանաբույժ Կարեն Դալլաքյանը ոչ միայն բուժում է, այլև խնամում ու փրկում է կենդանիներին։ Ամբողջ Սիբիրը ճանաչում է հայ կենդանաբույժին։

Խորհրդարանում փրկել են անօգնական փիսիկին. տեսանյութ

Ըստ թեմայի

Վտանգը կա ու շարունակվում է. ինչպե՞ս պայքարել կենդանիների ապօրինի որսի ու վաճառքի դեմ
Գեղարքունիքում սատկած կովերի տերերը հատուկ են կենդանիներին տարել լճի ափ. նախարարի վարկածը
Էկոաղետ Գյումրիում. ի՞նչ վնաս կհասցնի կենդանիների բացօթյա գերեզմանոցը. լուսանկարներ
թեգերը:
հայ, տեսանյութ, բժիշկ, կենդանի, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ