16:17 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Կատվաձուկ

Աչքում կեռիկ էր մնացել. «ծովային հրեշը» ջրում մարդկանցից օգնություն է խնդրել. տեսանյութ

© Sputnik / Антон Денисов
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Փրկիչներից մեկը ստորջրյա լուսանկարիչ Ջեյք Ուիլթոնն էր, որը հաճախ է լողում Նինգալու խութի շրջանում և բազմիցս տեսել էր հենց այս կատվաձկանը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի –Sputnik.  Ավստրալիայում հսկայական կատվաձուկը, որը հայտնի է ծովային հրեշ անունով, մոտեցել էր սնորքլերների (սնորքլինգ` ստորջրյա լողի ձև դիմակով և ձողով – խմբ.) խմբին և նրանցից օգնություն խնդրել։ Այդ մասին տեսանյութը հրապարակել է NBC News ալիքը։

Կենդանու աչքում ձկնորսական կեռիկ էր մնացել։ Սնորքլերներից մեկը պատմել է, որ նախկինում ևս հանդիպել է այս կատվաձկանը, սակայն նա երբեք այսքան մոտ չի եկել։ Տղամարդը ենթադրել է, որ ծովային հրեշը ճանաչել է իրեն և փորձել օգնություն խնդրել։ Աչքի մեջ մնացած կեռիկի պատճառով ձուկը կարող էր կուրանալ կամ սատկել վարակից։

«Նեղացրե՞լ են, ախպեր ջան». ինչպես է արջը քաջալերում տիրոջը. զվարճալի տեսանյութ

Սնորքլերի մոտ օդի ավելի պաշար չի եղել, այդ պատճառով նա ստիպված է եղել երեք անգամ մտնել ջուրը` կեռիկը հանելու համար։ Ամբողջ այդ ընթացքում Պեպենավորը (այսպես են անվանել ձկանը ջրասուզորդները) սպասել է և մնացել տեղում։ Կեռիկը հաջողվել էր հանել։ Դրանից հետո ձուկը դեռ որոշ ժամանակ մնացել էր տեղում` փրկիչներին իր շնորհակալությունը հայտնելու համար։

Ըստ թեմայի

Կատուն կարողանում է բացել կողպեքը. տեսանյութ
Աշխարհի ամենասարսափելի կատուն վախեցնում է և մեմերի թեմա դառնում. տեսանյութ
Շունը հետևում է, որ աղջիկը կատարի տնային առաջադրանքները. տեսանյութ
Այ քեզ բան. ռոբոտն ու մարդը «կոլեգա» կդառնան, իսկ ռոբոտ շունը ինքնաթիռ քարշ կտա. տեսանյութ
թեգերը:
ջուր

Գլխավոր թեմաներ