16:12 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
ՀՀ ոստիկանություն

Ուղևորը ոստիկանների հանդեպ բռնություն է գործադրել. նա ձերբակալվել է

© Sputnik / Mikael Gabrielyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Աշտարակում ոստիկանների կանգնեցրած մեքենայի վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, և ուղևորն է որպես վարորդ ներկայացել։

ԵՐԵՎԱՆ, 14 Հուլիս — Sputnik. Երեկ ոստիկանների կանգնեցրած մեքենայի ուղևորներից մեկը բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ. վերջինս բերման է ենթարկվել ու ձերբակալվել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Հուլիսի 13-ին ոստիկանության ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Աշտարակ քաղաքում։ Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Աշտարակի Երևանյան խճուղով ընթացած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Ոստիկանները նկատել են, որ մեքենայի վարորդն ու ուղևորներից մեկը տեղերով փոխվել են և ուղևորը ներկայացել է որպես վարորդ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ճանապարհային ոստիկանները պահանջել են, որ իրական վարորդը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։ Այդ ընթացքում մեքենայում գտնվող ուղևորներից մեկը իջել է «Ֆորդից», վիճել ճանապարհային ոստիկանների հետ, դիմադրություն ցույց տվել, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և բռնություն է գործադրել նրանց նկատմամբ։

Կրակոցներ` Սյունիքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու եղբայր

Միջադեպի վայր եկած Աշտարակի բաժնի ծառայողները և ճանապարհային ոստիկանները այդ տղամարդուն և մեքենայի իրական վարորդին բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դիմադրություն ցույց տված տղամարդը ձերբակալվել է։

Ստուգվել է մեքենայի վարորդի սթափության աստճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ըստ թեմայի

Երևանի Իսակովի պողոտայում 56–ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը
Լոնդոնում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան տուժածներ. տեսանյութ
Ալավերդիից Վրաստան տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. կա զոհ. տեսանյութ
թեգերը:
Բռնություն, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ