12:54 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Мусорная свалка в Нубарашене

Աշխարհը խորտակվում է աղբի մեջ. Հայաստանն առաջին հորիզոնականներում է

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Բնապահպանը կարծում է, որ Հայաստանում աղբի խնդրի հնարավոր է լուծել միայն մարդկանց ինքնագիտակցության բարձրացման և թափոնների վերամշակման գործարաններ ստեղծելու միջոցով:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ամենաաղբաշատ երկրների սանդղակում Հայաստանը հայտնվել է, քանի որ մարդկանց իրավագիտակցությունն է ցածր, պատկան մարմիններն էլ էկոլոգիական խնդիրների լուծման ուղղությամբ քաղաքական կամք չեն ցուցաբերում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Աշխարհում բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների վարկանշային ցանկում Հայաստանն զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Հետազոտությունն անցկացրել է ամերիկյան Tempo գործակալությունը:

Գործակալությունը հաշվարկել է մեկ շնչին բաժին ընկնող արտանետումների և կոշտ թափոնների քանակի օգտագործումը՝ հիմք ընդունելով Համաշխարհային բանկի 2017 թվականին տվյալների բազան:

Նրա խոսքով՝ Հայաստանում բնապահպանական խնդիրները լուծված չեն և թափոնները, ինչպես նաև քաղաքի սանիտրահիգիենիկ իրավիճակը շարունակում են մնալ մեր երկրի առաջնահերթությունների ցանկում:

Պայթած կոյուղի, առնետների խրախճանք ու տանը փակված երեխաներ. Նոր Նորքում կփոխվի՞ իրավիճակը

Ըստ Դանիելյանի՝ բոլոր ժամանակների իշխանությունները երկրորդ պլան են մղել բնապահպանական և աղբահանության խնդիրները, թեպետ պարտավոր էին բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի վերամշակող ձեռնարկություններ հիմնվեն:

«Նախևառաջ տնտեսությունը պետք է աշխատի հնարավորինս քիչ աղբ ստեղծել: Երկրորդ՝ աղբն ամբողջությամբ պետք է վերամշակվի: Արդեն վաղուց ամբողջ աշխարհում թափոնները դարձել են տնտեսության զարգացման ռեսուրս: Իսկ Հայաստանում աղբի վերամշակում գրեթե չկա. այն չի անցնում 1տոկոսի սահմանը»,-ասաց նա:

Դանիելյանը ասաց նաև, որ 90-ականներին քննարկվում էր, թե որքանով են մարդիկ պատրաստ աղբի տեսակավորման անցնել, սակայն պարզվեց, որ մարդիկ այդքան էլ պատրաստ չեն. բոլորովին վերջերս ևս մեկ այդպիսի հետազոտություն անցկացվեց: Այս անգամ արդյունքները բոլորովին այլ էին:

Հարցվածների 95 տոկոսը պատասխանել է, որ պատրաստ է աղբի տեսակավորման անցնել և աղբի թափոնների վերամշակումը անհրաժեշտություն է համարել:

«Մենք պարտավոր ենք կիրառել եվրոպական փորձն ու առաջնորդվենք «0 թափոն» կարգախոսով»,- ասաց բնապահպանը:

Աղբի հարցը լուծելու տարբերակը դատարան դիմելն է. «թիրախում» բակում խաղացող երեխաներն են

Հիշեցնենք՝ Համաշխարհային բանկի տվյալներով աշխարհը թաղված է աղբի մեջ և երկիր մոլորակի աղտոտվածությունը հասել է հսկայական չափերի: 2017-ին Հայաստանում ընդհանուր առմամբ հաշվվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն: Մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա թափոն: Առաջին եռյակում են Կանադան (36 տոննա), Բուլղարիան (26,7տոննա)  և ԱՄՆ (26տոննա) :

Ամենաաղտոտված երկրների ցանկում են նաև Էստոնիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Ուկրաինան և Սերբիան:

Ըստ թեմայի

Աղբի հարցը լուծելու տարբերակը դատարան դիմելն է. «թիրախում» բակում խաղացող երեխաներն են
Վատ իրականացվող աղբահանությունը չի՞ պատժվում, կամ ջարդոնի համար բողոքողները լավ են պրծել
«Սանիթեքը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
«Հայաստանում տոննաներով երկաթ է փոշիանում». բիզնեսը դեմ է ջարդոնի արտահանման տուրքին
Հայաստանի ամենաշքեղ և բարձրակարգ հյուրանոցն առաջիկայում կվերածվի աղբանոցի. «Ժողովուրդ»
թեգերը:
աղբ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ