05:41 28 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
71 0 0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մայիս–հունիս ամիսներին շրջել է ՀՀ բոլոր մարզերով, զրուցել 175 կանանց հետ, ծանոթացել նրանց խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Աշխատանքի ընդունվելիս, երբ մրցակցությունը գնում է կնոջ և տղամարդու միջև, գործատուն ընտրում է տղամարդուն. այս առումով հասարակության մեջ կարծրատիպերը չեն կոտրվել։ Այս մասին այսօր կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Ի դեպ, փոխնախարարը մայիս–հունիս ամիսներին շրջել է ՀՀ բոլոր մարզերով, ՀԿ–ների հետ համագործակցության միջոցով զրուցել 175 կանանց հետ ու ծանոթացել նրանց խնդիրներին։

«Կանայք մեծամասամբ բարձրաձայնում են հենց աշխատանքի խնդիրը՝ ասելով, որ մարզերում աշխատատեղերի պակաս կա, ինչպես նաև մասնագիտությամբ աշխատելու սահմանափակ հնարավորություններ։ Բացի այդ, օրինակ` Արմավիրի մարզում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կանայք բարձրաձայնել են այն մասին, որ երբեմն իրենց աշխատեցնում, բայց չեն վճարում, բնականաբար, չեն էլ գրանցում»,–ասաց փոխնախարարը։

Ըստ նրա` մարզերում կանայք նաև առողջապահական մեծ խնդիրների են հանդիպում` տեղի բուժհաստատությունները հաճախ չեն ունենում այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են լիարժեք հետազոտման համար։ Դրանից բացի, մարզերում բժշկական ծառայությունների որակը ցածր է, գները`բարձր։ Անդրեասյանը նշեց, որ Գեղարքունիքում ապրող կանայք հայտնել են, որ սեփական առողջությանը հետևում են միայն այն ժամանակ, երբ  իրենց համար «աշխարհի բոլոր հարցերը» կարգավորված են լինում։

«Մարզերում նաև կանանց անձնական տվյալների պաշտպանվածության հարցը կա, քանի որ կարծում են` եթե գնան բժշկի՝ հետազոտման, այդ մասին հետո ողջ համայնքը կիմանա։ Այս առումով բուժաշխատողների վերապատրաստման կարիք ունենք»,–ասաց փոխնախարարը։

Ինչ վերաբերում է կրթական խնդիրներին, ապա այստեղ նույնպես խտրականություն է դրվում` ինչպես աշխատանքի ընդունման հարցում. եթե ընտանիքում մեկը պետք է սովորի, ապա անպայման ընտրությունը կանգ է առնում տղայի վրա։ Անդրեասյանի խոսքով` ուշագրավ է այն հանգամանքը, որ մարզերում, երբ աշակերտները որոշակի տարիքում սեռական դաստիարակության մասին ինչ-ինչ դասեր պետք է անցնեն, ուսուցիչները շրջանցում են այդ թեման, կամ էլ դրան անդրադարձ են կատարում ռազմագիտության ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները, որոնք մեծ մասամբ տղամարդիկ են լինում։

Փոխնախարարն անդրադարձավ նաև մեկ այլ խնդրի, որը բարձրաձայնվել է Գեղարքունիքի մարզում. արտագնա աշխատանքի մեկնող ընտանիքներում լինում են դեպքեր, որ երբ ամուսինը հասնում է որոշակի դիրքի՝ կնոջը հետ է ուղարկում Հայաստան ու զրկում անգամ երեխաներին տեսակցելու հնարավորությունից։ Ինչ վերաբերում է կանանց հանդեպ բռնություններին, ապա նման դեպքեր ավելի շատ տեղի են ունենում Արմավիրի և Կոտայքի մարզերում։

Շուրջը նայեց ու բիզնես հորինեց․ սահմանամերձ գյուղերի բնակչուհիները կոտրում են կարծրատիպերը

1993–ին ՀՀ–ն վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան: ՀՀ Սահմանդրության 30-րդ հոդվածում հստակ ամրագրված է կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքը:

Երբ սեքս չկար, կամ ինչպես էին կանայք գայթակղում 60-ականներին. լուսանկարներ

 

Ըստ թեմայի

«Խտրականության» ենթարկված հայ կանանց 2 տոները, կամ վճարողը պատվիրում է ինչ կամենա
Արտակարգ դեպք Արագածոտնում. բժշկական դիմակներով անձինք փորձել են թալանել կանանց
Մոռանա՛լ բարձրակրունկների մասին. խորհուրդ գյումրեցի կանանց
Հայաստանում կանանց առողջության նոր ու ժամանակակից կենտրոն կկառուցվի
թեգերը:
Մարզ, Գյուղ, Թրաֆիքինգ, Կին

Գլխավոր թեմաներ