00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունը հասավ սիգին. բացահայտել են մամուլում արդեն հրապարակված փաստերը

© Sputnik / Diana AtoyanУличная продажа рыбы
Уличная продажа рыбы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիգի որսի արգելքի տարիներին ՀՀ նախկին իշխանավորների հետ փոխկապակցված ընկերությունները սիգի պահածո են արտադրել ու նույնիսկ արտահանել Հայաստանից։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է կատարել սիգ ձկնատեսակի արդյունահանման ոլորտում:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ 2014-2019թթ.–ին սիգի որսը ՀՀ տարածքում առհասարակ արգելված է եղել:

Պարզվել է նաև, որ 2013-2019 թթ.–ին հանրապետություն սիգ չի ներմուծվել:

Продавец сига - Sputnik Արմենիա
Սևանի սիգի մասին տվյալներ այս տարի չեն լինի. ո՞ւմ է ձեռնտու սիգի պաշարների անհայտ մնալը

Մինչդեռ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից 2019թ. հունվարին կատարված ստուգմամբ Գեղարքունիքի մարզում գործող ընկերությունում արձանագրվել է պահեստում առկա 2018թ. մարտ ամսվա արտադրության շուրջ 6000 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկան պահածո: Նշված ընկերության կազմած թվով 20 գնման ակտերի համաձայն` ընկերությունը 2017թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ծովագյուղի ձկան շուկայից ձեռք է բերել շուրջ 11.550 կգ` ընդհանուր շուրջ 5 մլն. 600 հազ. դրամի սիգ ձկնատեսակ, պահեստավորել սառնարաններում և 2018թ. հունվար-փետրվար ամիսներին արտադրել սիգի պահածոներ:

Արարատի մարզում գործող մեկ այլ ընկերությունում կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը ԼՂՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունից 2017թ. դեկտեմբերի 6-ին 4 մլն. 800 հազար դրամով ձեռք է բերել 10.000 կգ սիգ ձկնատեսակ:

Պարզվել է նաև, որ մեկ այլ ընկերության կողմից էլ 2018թ. մարտ-օգոստոս ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել շուրջ 14.876 կգ ապխտած սիգ ձուկ:

Владельцы объектов, расположенных вокруг озера Севан продемонстрировали чистоту озера (15 июля 2019). Гегаркуник - Sputnik Արմենիա
Սևանի խնդիրը երկսայր սուր է. կկարողանա՞ իշխանությունը գտնել ոսկե միջին լուծումը

Նշված ընկերության կողմից դուրս գրված հարկային 2 հաշիվների համաձայն` վերջինս մեկ այլ ՍՊԸ-ից ձեռք է բերել 7.700 կգ կենդանի սիգ ձկնատեսակ` մատակարարման վայրը նշելով Վայոց Ձոր` «Հեր-Հեր» ջրամբար:

Վերլուծելով ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված փաստերը` դատախազությունն արձանագրում է, որ 2017-2018թթ. կատարվել է սիգ ձկնատեսակի ապօրինի արդյունահանում, որի ծավալները վկայում են, որ այն կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում առանձնապես խոշոր չափերով ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ արդյունահանելու, խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Заправка пассажирского самолета - Sputnik Արմենիա
Հայաստանից ուղարկված ձկան խոշոր խմբաքանակն առգրավել են «Շերեմետևոյում»

Նշենք, որ սիգի անօրինական արդյունահանման մասին ս.թ. մայիսի 25-ին իր հրապարակման մեջ անդրադարձել էր նաև Sputnik Արմենիան։ Հրապարակման մեջ նշված փաստերի վերաբերյալ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել էր, որ շուկայում վաճառվող ձկան պահածոների մասին տեղեկություն չունի և խոստացել այդ մասին մեր տեղեկությունների հիման վրա ուսումնասիրություն սկսել։

Sputnik Արմենիային տրված պաշտոնական պատասխանները, մեղմ ասած, զարմացրել էին Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանին, ով մեր կայքին պատմել էր, որ բնապահպանության և ընդերքի տեսչության պետը դեռ ամիսներ առաջ է իրեն այդ նույն պահածոները ցույց տվել։

Նշենք, որ հայաստանյան խոշոր սուպերմարկետների օն–լայն առևտրի հարթակներում հրապարակված տեղեկատվության համաձայն` 250 գրամանոց պահածոյի գինը 1250 դրամ է։ Արտադրողը «Գալիլիա» ՍՊԸ–ն է։ Այս ընկերությունը կապվում է Սևան ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանի ու նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ։

Ինչպես է մկնդեղը հայտնվել Հայաստանից արտահանված ձկնամթերքում. Գեորգի Ավետիսյան

Պետական ռեգիստրի կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, դրա սեփականատերը Հեղուշ Բագրատի Գալստյանն է, որը, մամուլի տեղեկություներով Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2014թ.–ին։

Սևանի սիգի պահածո է արտադրում նաև «Էկո Ֆուդ» ՍՊԸ-ն։ Ընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն, սիգի պահածոյի պահպանման ժամկետը 18 ամիս է, ինչը նշանակում է` որ այս վաճառվող պահածոն չէր կարող արտադրվել սիգի որսի արգելքի վերջին 6 տարիներից առաջ։

Լրահոս
0