00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալավերդցին մեկ նկար անգամ թույլ չի տա հանել Ալավերդիից. նոր բո՞ւնտ է հասունանում

© Sputnik / Aram NersesyanГород Алаверди, Лори
Город Алаверди, Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տարածքը փաստաթղթերով ուրիշին է պատկանում, դրա համար փորձել են պատկերասրահի նկարները հանել տարածքից։ Պատկերասրահի տնօրենը չի պատրաստվում զիջել տարածքը։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Ալավերդցին թույլ չի տա, որ թեկուզ մեկ նկար դուրս բերեն Ալավերդիից. այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ–ի) Ալավերդիի մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը։

Նշենք, որ ՀԱՊ–ի Ալավերդիի մասնաճյուղի գործունեությունը հարցականի տակ է հայտնվել, քանի որ շենքը փաստաթղթերով պատկերասրահին չի պատկանում, և այժմ նրանցից պահանջում են ազատել տարածքը։

«Մեր խնդիրը 20 տարվա է։ Տարիներ առաջ «Հայէկոնոմբանկը» ապօրինաբար գնել է մեր շենքը, և հիմա ուզում են մեզ հանել այդ տարածքից։ Ժամանակին մենք շենքի սեփականության վկայական ունեինք. փաստաթղթերով ամրագրված է ամեն ինչ, սակայն բանկն անտեսելով ամեն ինչ` սեփականատիրոջ կեղծ թղթեր է սարքել իր համար։ Դրանից հետո` 2016–ին, որպեսզի բանկի անունը քիչ արծարծվի, ոմն Դավիթ անունով մեկին են դարձրել շենքի մի հատվածի սեփականատեր»,– ասաց Ջավախյանը։

Նրա խոսքով` շենքն այժմ երկու սեփականատեր ունի` ոմն Դավիթը և բանկը։ Դավիթն էլ, ըստ տնօրենի, բանկի «մարդն» է։ Օրեր առաջ, Ջավախյանի մեկնաբանմամբ, ՀԱՊ–ի տնօրեն Արման Ծատուրյանն աշխատակիցներ է ուղարկել, որպեսզի Ալավերդու պատկերասրահի նկարները հանեն տարածքից։ Ծատուրյանին էլ, նրա հավաստմամբ, բանկից ստիպել են, թե տարածքն արագ ազատել է պետք` հակառակ դեպքում տույժ ու տուգանք են վճարելու։

Национальная галерея Армении  - Sputnik Արմենիա
Պատկերասրահից գողացված արժեքավոր կտավները հայտնաբերվել են. ԱԱԾ

«Հիմա բանկի ապօրինությունների դեպքի հետ կապված քրեական գործ կա հարուցված ու ընթացքի մեջ է այն։ Ինչպե՞ս կարող են մեզնից պահանջել տարածքն ազատել, եթե քրգործի քննությունը չի ավարտվել։ Երկրաշարժի ժամանակ ես Մինաս եմ փրկել` 42-43 աշխատանք եմ Ջաջուռի գոմից բերել մեր պատկերասրահ, ու հիմա ինձնից ուզում են պատկերասրահի շե՞նքը վերցնել։ Ալավերդցին մեկ նկար անգամ թույլ չի տա հանել Ալավերդիից»,– ասաց Ջավախյանը։

Հարցին, թե ի՞նչ է սպառնում իրենց` նա պատասխանեց` ոչինչ. ինչ սպառնում է, բանկին է սպառնում, և իրենք պետք է անեն ամեն ինչ, որպեսզի այդ տարածքից բանկին դուրս հանեն։

«Հայէկոնոմբանկի» մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանն էլ իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ բանկը կոչ է անում զերծ մնալ իր հասցեին հնչեցվող անհիմն մեղադրանքներից ու զրպարտանքներից։ Նրա խոսքով` յուրաքանչյուր հարց պետք է օրենքի տեսանկյունից քննարկվի։ «2016–ին Ալավերդու Թումանյան փողոցի 44/1 հասցեում գտնվող մեր անշարժ գույքն օտարվել է և նոր սեփականատեր ունի։ Իսկ մինչ այդ մենք անհատույց մեր տարածքը տրամադրել ենք պատկերասրահին` որպես բարի կամքի դրսևորում»,–ասաց նա։

Арман Цатурян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ծատուրյան․ «Մուկն անգամ չի կարող անցնել պատկերասրահի պահոցներից»

Անդրադառնալով շենքը ձեռք բերելու հետ կապված քրեական գործի մասին լուրերին` նա նշեց, որ իրենք էլ են կողմ, որպեսզի այդ հարցը քննվի իրավական տիրույթում։ Մկրտչյանի խոսքով` ոչ մեկի համար նորություն չի եղել, որ 1996-ից պատկերասրահի տարածքը բանկին է պատկանել։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ այսօր Facebook–ի իր էջում հայտնել էր, որ որոշել է զբաղվել պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի վտարման հարցով: Թանդիլյանը գրել է, որ խնդրել է միջնորդել բանկին զերծ մնալ պատկերասրահի տարածքից վտարման որևէ գործողություն իրականացնելուց՝ հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ ամբողջական քննարկելու և արդյունավետ լուծում տալու նպատակով:

Ի դեպ, «Հետքը» ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշենք, որ 325–րդ հոդվածը փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծել, իրացնել կամ օգտագործելու մասին է սահմանում։

Լրահոս
0