00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոտեմարտել է տղաների հետ և բոլորին հաղթել. ինչի շնորհիվ է 15-ամյա Սուսիկը չեմպիոն դարձել

© Sputnik / Armenuhi MkhoyanЧемпионка Европы по дзюдо Сусанна Степанян
Чемпионка Европы по дзюдо Сусанна Степанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձյուդոյի Եվրոպայի պատանիների չեմպիոնը ոչ միայն իր ծննդավայրի՝ Արևիկ գյուղի, այլ նաև ողջ Շիրակի մարզի պարծանքն է:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik, Արմենուհի Մխոյան.  Եվրոպայի մինչև 18 տարեկանների գավաթի խաղարկությունում հաղթած 15-ամյա Սուսաննա Ստեփանյանը չի պատրաստվում բավարարվել իր հաղթնականերով և ուզում է ավելի մեծ հաջողությունների հասնել։  Նա այս մասին ասաց Sputnik Արմենիային և պատմեց ձյուդո մարզաձևի առանձնահատկությունների, իր հաջողության գաղտնիքների և ապագա ծրագրերի մասին:

«Երբ առաջին անգամ իմացա ձյուդոյի մասին, 9 տարեկան էի: Հիմա  արդեն շատ ուրախ եմ, որ այս մարզաձևն եմ ընտրել: Ձյուդոյի մեջ կա արագաշարժություն. սա է ամենաշատն ինձ  գրավում»,- նշում է Սուսաննան՝ խոստովանելով, որ ուզում է իր մարզչին նմանվել, որովհետև նվիրվածության ու ճիշտ աշխատանքի արդյունքում է, որ ինքը հաղթանակներ է գրանցում:

© Photo : provided by Susanna StepanyanЧемпионка Европы по дзюдо Сусанна Степанян с тренерским составом
Գոտեմարտել է տղաների  հետ և բոլորին հաղթել. ինչի շնորհիվ է 15-ամյա Սուսիկը չեմպիոն դարձել - Sputnik Արմենիա
Чемпионка Европы по дзюдо Сусанна Степанян с тренерским составом

Ինքը՝ մարզիչ Արտյոմ Բաղդասարյանն անկեղծանում է՝ Սուսաննան միակն է, ում առաջին իսկ հաճախումները խոստումնալից  էին: «Հենց առաջին օրվանից եմ հավատացել նրա հաղթանակներին: Զգում էի՝ իր նպատակասլացությամբ ու աշխատասիրությամբ հաջողությունների  կհասնի: Չեմպիոն դառնալու ցանկությունը Սուսիկի մեջ շատ է և հենց այդ ցանկության, աշխատասիրության ու հավատի շնորհիվ է նա  հաղթում»,-նշեց մարզիչը:

Церемония награждения финалисток (до 40кг) молодежного Чемпионата Европы по дзюдо (27 июня 2019). Варшава - Sputnik Արմենիա
Սուսաննա Ստեփանյանը դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Այսօր արդեն Սուսաննային հաղթելը շատ դժվար է: Հայաստանում քիչ են աղջիկ ձյուդոիստները և ստիպված մրցումների ժամանակ նա ուժերը չափում է տղաների հետ: Բայց վստահեցնում է՝ դա միայն գոտեմարտերի ժամանակ. մարզումներից դուրս դեռ իր ուժն ու ճարպկությունը տղաներին ցույց չի տվել:

«Հայաստանում իմ քաշային կարգում աղջիկ ձյուդոիստ չկա և այդ պատճառով գոտեմարտել եմ տղաների  հետ և բոլորին հաղթել: Միջազգային մրցումների ժամանակ դա չի թույլատրվում»,-ասաց Սուսաննան:

© Photo : provided by Susanna StepanyanЧемпионка Европы по дзюдо Сусанна Степанян с медалью
Գոտեմարտել է տղաների  հետ և բոլորին հաղթել. ինչի շնորհիվ է 15-ամյա Սուսիկը չեմպիոն դարձել - Sputnik Արմենիա
Чемпионка Европы по дзюдо Сусанна Степанян с медалью

Պատանի մարզուհին պարապում է շաբաթը 6 օր, օրական 2-2,5 ժամ: Հետևում է սննդակարգին, ի տարբերություն իր շատ հասակակիցների՝ սոցիալական ցանցերում երկար ժամանակ անցկացնելու փոխարեն սիրում է դիտել ձյուդոյի տարբեր գոտեմարտեր:

«Ամբողջովին նվիրված եմ այս սպորտաձևին ու մինչև վերջ գնալու եմ՝ մինչև օլիմպիադա: Եղած հաղթանակներով չեմ սահմանափակվի: Ամեն ինչ անելու եմ նպատակիս հասնելու համար»,-ասում է Սուսաննան:

© Photo : provided by Susanna StepanyanЧемпионка Европы по дзюдо Сусанна Степанян в финальном поединке с венгерской дпортсменкой Л.Мамирой (27 июня 2019). Варшава
Գոտեմարտել է տղաների  հետ և բոլորին հաղթել. ինչի շնորհիվ է 15-ամյա Սուսիկը չեմպիոն դարձել - Sputnik Արմենիա
Чемпионка Европы по дзюдо Сусанна Степанян в финальном поединке с венгерской дпортсменкой Л.Мамирой (27 июня 2019). Варшава

Առջևում սեպտեմբերի 25-28-ը Ղազախստանում կայանալիք  աշխարհի  առաջնությունն է: Այս  անգամ ևս պատանի մարզուհու երազանքը միայն մեկն է՝ հաղթանակ:

Սուսաննա Ստեփանյանը` ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որին մասնակցում էր 30 երկրի ավելի քան 400 ձյուդոիստ, Սուսաննա Ստեփանյանը 4 հաղթանակ է տարել: Հայաստանը նմանատիպ հաղթանակ մինչ այս չի ունեցել: Մասնագետները վստահեցնում են՝ Սուսաննայի հաղթանակի շնորհիվ մարզաձևի  զարգացումը նոր թափ կստանա:

Լրահոս
0