23:36 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Պապն ու թոռը

Հայտնի անձանցից ովքե՞ր «ծերացան» մեկ շաբաթում. FaceApp հավելվածի վտանգները

CC0 / Mary Blackwey
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
103210

Համացանցը շարունակում է ողողվել մարդկանց «ծերացնող» լուսանկարներով, որոնք շատերին զվարճացնում են ու ստիպում մոռանալ հավելվածի վտանգների մասին:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Վերջին օրերին համացանցում նոր թափ է հավաքում սմարթֆոնների համար նախատեսված FaceApp հավելվածից օգտվողների թիվը։ Facebook և Instagram սոցիալական ցանցերում պարբերաբար հայտնվում են «ծերացած» մարդիկ, որոնց թվում քիչ չեն նաև ճանաչված անձինք: Sputnik Արմենիան մեկտեղել է նրանց և պարզել, թե որքանով է անվտանգ այդ հավելվածը։

Դերասան Անդրանիկ Հարությունյանը «ծերացել» է Instagram-ի իր էջում:

«Ոնց են անցնում տարիները»,- լուսանկարին կից գրել է նա:

Посмотреть эту публикацию в Instagram

vonc en ancnum tariner@ 😂😂😂 #and #android #artist #tv #theatre

Публикация от Ando Actor TV THEATRE (@ando_harutyunyan)

Դերասան Գրիգոր Դանիելյանը Instagram-ի իր էջում հրապարակած լուսանկարին կից գրել է. «Ծերունին»:

Посмотреть эту публикацию в Instagram

Ծերունին 👨🏽‍🦳

Публикация от ɢʀɪɢᴏʀ ᴅᴀɴɪᴇʟʏᴀɴ (@grigdan)

Դերասան Վահե Զիրոյանը նույնպես միացել է այս ֆլեշմոբին:

iPhone-ն այրվել է երեխայի ձեռքերում․ տեսանյութ

«Ծերություն, բայց ուրախություն», - լուսանկարը մեկնաբանել է նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Старость но радость)))🎭🎭🎭

Публикация от Ziroyan (@ziroyan__)

Women's Club-ից հայտնի Գրիգ Գևորգյանը ևս ծերացել է: Instagram-ի իր էջում նա նոր լուսանկար է հրապարակել:

Այ քեզ բան. «բարությունը» նոր սոցցանց է բացում, իսկ բոտը հաղթում է պոկերի պրոֆեսիոնալներին

«Ասեցի անեմ, որ հանկարծ չասեք հետամնաց եմ», - լուսանկարին կից գրել է Գրիգը:

Посмотреть эту публикацию в Instagram

Ասեցի անեմ, որ հանկարծ չասեք հետամնաց եմ 😂😂😂 #ԲիձաԳրիգ

Публикация от Grig Gevorgyan (@griggevorgyan)

Նշենք, որ «ծերացած» լուսանկարների բումը տարածվել է նաև համացանցի ռուսական տիրույթում: Նման լուսանկար է հրապարակել, օրինակ, հայտնի հաղորդավար Անդեյ Մալախովը։

Նա Instagram-ի իր էջում լուսանկարը հրապարակելուց հետո իր հետևորդներին խորհուրդ է տվել չդադարել հետևել իրեն:

Посмотреть эту публикацию в Instagram

Не переключайтесь! #лето2019 #faceappchallenge

Публикация от Андрей Малахов (@malakhov007)

Ռուս հեռուստահաղորդավար, լրագրող, հասարակական գործիչ Քսենիա Սոբչակն էլ համոզվել է, որ ինքը տարիներ անց գեղեցկուհի է դառնալու։

«Ես միշտ էլ գիտեի, որ հասուն տարիքում իսկական գեղեցկուհի եմ լինելու, այնպես որ շատ երախտապարտ եմ, որ հենց այս տեսքով էլ վստահ կարող եմ գնալ դեպի իմ երրորդ նախագահության ժամկետը»,- Instagram-ում հրապարակած լուսանկարին կից գրել է նա:

Այս ամենից հետո մնում է նշել, որ հավելվածի հերթական բումից հետո որոշ փորձագետներ հիշեցնում են նաև վտանգների մասին։ Նրանց խոսքով` եթե սմարթֆոնում կան լուսանկարներ, որոնք մարդը ցանկանում է պաշտպանել օտարներից, ապա ցանկալի է հրաժարվել FaceApp հավելվածից: Երբ սոցցանցերի օգտատերերը հավելվածին միանում են Facebook-ի միջոցով, իրենց էջի ամբողջ տեղեկությունն անցնում է հավելվածի բազա:Մասնավորապես հավելվածը «տեսնում» է այն լուսանկարները, որոնք միայն օգտատիրոջ ընկերների համար են հրապարակված կամ տեսանելի են միայն էջի սեփականատիրոջը: Բացի այդ, հավելվածը ներբեռնում է նաև օգտատիրոջ սմարթֆոնում եղած բոլոր լուսանկարները:

Սմարթֆոնների համար նախատեսված FaceApp հավելվածի դիմագծերի փոփոխման ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին: Հավելվածի հեղինակը Yandex- ի նախկին աշխատակից Յարոսլավ Գոնչարովն է: Մեկնարկի պահին այն շատ արագ տարածվեց ու հայտնվեց App Store- ի ու Google Play- ի առաջատար դիրքերում: Հետո այս հավելվածը մեծ սկանդալի մեջ հայտնվեց. FaceApp-ին սկսեցին մեղադրել ռասիզմի մեջ, քանի որ սևամորթ օգտատերերը բողոքեցին, որ իրենց լուսանկարները հավելվածը «սպիտակեցնում է», բացի այդ, ծրագիրը լուսանկարի դեմքը դարձնում է եվրոպական դիմագծերին համապատասխան: Երկու տարի առաջվա սկանդալը շատերին զայրացրեց ու ստիպեց, որ հավելվածը ջնջեն իրենց սմարթֆոններից: Տեսնենք` որքան կտևի հավելվածի այս անգամվա բումը։

Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով․ տեսանյութ

Ըստ թեմայի

Apple-ը 2020 թվականին կներկայացնի 5G ցանցում սպասարկվող երկու սմարթֆոն
Սմարթֆոնների «մարդասպանը» պատրաստ է. սարքը 64-մեգապիքսելանոց տեսախցիկ ունի
«Գիրք չի կարդում...». ի՞նչ պետք է անի ծնողը, որպեսզի երեխան սմարթֆոնը փոխարինի գրքով
25 միլիոն «հիվանդացած» սմարթֆոն․ վատ ցուցանիշ չէ նոր վիրուսի համար
թեգերը:
սմարթֆոն, Facebook

Գլխավոր թեմաներ