00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է թիկունքից ղեկավարում անտառահատումների անօրինական ցանցը. Փաշինյանը բացում է փակագծերը

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк
Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծառ հատողն անհատ քաղաքացին չէ, այլ մարդկանց մի նեղ շրջանակ, որոնք երկար տարիներ, իրենց կոռուպցիոն կապով, ստեղծել են ծառահատումների անօրինական ցանցեր։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ծառահատումն արդեն քրեական հանցագործություն է։ Այսօր կառավարության նիստում, անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին, հիշեցրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ 2 շաբաթ առաջ ԱԺ–ն ընդունեց օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է ապօրինի ծառահատման դեպքի երկրորդ անգամ կրկնվելու պարագայում անձին քրեական պատասխանատվության ենթարկել։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մյուսներն ո՞ւր են. Փաշինյանը պահանջում է գտնել Իջևանի դեպքերի բոլոր մասնակիցներին

«Սահմանվել են և՛ կազմակերպված գործողությունների, և՛ շահադիտական նպատակով կատարման դեպքերը, ինչպես նաև տեղափոխման հետ կապված հարաբերությունները»,– ասաց նախարարը։

Անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ու դրանց հետևանքով` բախումներին` Գրիգորյանը հայտնեց, որ իջևանցիների հիմնական պահանջը վերաբերում է ծառահատման համար օրինական փաստաթուղթ ունենալուն։

«Խոսքը չի գնում այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին, որովհետև տրամադրվում էր և՛ անվճար թափուկ վառելափայտ, և՛ կա հնարավորություն, որպեսզի բնակիչներն իրենց վառելիքի որոշակի չափը կարողանան բավարարել։ Ամբողջ ակցիայի նպատակն է հնարավորություն ստանալ տեղափոխել փայտը, բայց ոստիկանության ու տեսչական մարմնի կողմից դրված պահակետերը խոչընդոտ են հանդիսանում այդ գործընթացի համար»,– ասաց Գրիգորյանը։

Վարչապետն արձագանքեց, որ սա լավ նորություն է, քանի որ նշանակում է, որ անտառը հատողները չեն կարողանում պահակետերում փող տալ և անցնել։

Начальник полиции Валерий Осипян в Иджеване (18 июля 2019)  - Sputnik Արմենիա
Ցուցարարները խոսում էին նախապայմանով. Օսիպյանը մեկնաբանել է Իջևանի միջադեպը

Էրիկ Գրիգորյանը նաև պարզաբանեց, որ մարդիկ մինչև այժմ, մեկանգամյա անտառահատման տոմս ստանալով, ամիսներ շարունակ նույն տոմսը ցույց տալով անընդհատ հատումներ են կատարել։ Այսօր, նրա խոսքով, այլևս հնարավոր չէ նույն տոմսը 1 անգամից ավելի օգտագործել։

Նախարարը հայտնեց, որ այս պահին տասնյակ քրեական գործեր կան հարուցված անտառապահների, անտառապետերի նկատմամբ` ոչ միայն Իջևանի, այլև Լոռու անտառտնտեսություններում։ Կան նաև արձանագրված հազարավոր հատված ծառեր, որոնք նախկինում միտումնավոր չեն հաշվառվել։

«Տպավորություն կարող է ստեղծվել, որ Իջևանում, Բերդում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը զբաղված են փայտ կտրել և վաճառելով։ Ամենևին էլ այդպես չէ։ Կա մարդկանց շատ նեղ շրջանակ, որոնք երկար տարիներ` իրենց կոռուպցիոն հարցերով ստեղծել են որոշակի լծակներ, ցանց, և, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ»,– ասաց վարչապետը։

Губернатор Тавушской области Айк Чобанян перед началом собрания председателей общин Армении (11 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մեր մոտեցումը միանշանակ է և անդրդվելի». Տավուշի մարզպետը խոսել է. տեսանյութ

Նա նաև հիշեցրեց, որ ԱԱԾ–ում կա հարուցված քրեական գործ` կապված հենց այդ ցանցի կառավարման հետ։ Փաշինյանը չբացառեց, որ իջևանյան և հնարավոր այլ դրսևորումները թիկունքից կառավարվում են հենց այդ ցանցի ղեկավարների կողմից։

«Ես հավաստիացնում եմ` ոչ մի ապօրինի գործունեության նկատմամբ կոմպրոմիս չի լինելու։ Եվ այստեղ ոստիկանության, ԱԱԾ մարմինների գործունակության խնդիրն է դրված»,– հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 17-ի ուշ երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ ու 2 քաղաքացի վիրավորվել է:

Դեպքի վայր էր մեկնել նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Իջևան էին տեղափոխվել նաև մեծ քանակությամբ ոստիկանության ուժեր։

Լրահոս
0