23:38 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Սևանա լիճ

Նախարարը խոստացավ միանալ ֆլեշմոբին. նա նույնպես կլողա Սևանում

© Sputnik / Ashot Safaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Էրիկ Գրիգորյանն առաջիկա օրերին կմիանա «Սևան» ազգային պարկի տնօրենի ու Գեղարքունիքի մարզպետի ֆլեշմոբին։ Նախարարը խոստացավ գնալ Սևան` լողալու։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում խոստացավ առաջիկա շաբաթ օրը գնալ Սևան և լողալ լճում։

«Ես վտանգ չեմ տեսնում, բայց ՀՀ–ում լիազոր մարմինը, որը պետք է ՀՀ քաղաքացիներին ասի, որ սա ձեր առողջությն համար անվնաս է, կամ վտանգավոր է՝ Առողջապահության նախարարությունն է»,– ասաց Գրիգորյանը։

Իր լիազորությունների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարը հայտարարեց, որ Սևանում ընթացող պրոցեսներում բնությանը սպառնացող որևէ բան այս պահին չկա։

Ս.թ. հուլիսի 15-ին Սևանում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Սևանի ափին գտնվող օբյեկտների տերերը ցուցադրաբար Սևանից ջուր խմեցին` որպես ապացույց, որ այն վտանգավոր չէ։

Օբյեկտների տերերն առաջարկեցին Սևանի ջրից համտեսել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ու «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանին, որն, ի դեպ, անցյալ տարի Սևանից ջուր խմելու ակցիայի կազմակերպիչն էր։ Պաշտոնյաներն այս տարի մերժեցին առաջարկն՝ այն «անլուրջ» որակելով։ Փոխարենը` չհրաժարվեցին լճում լողալուց։

Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ.-ի ամռանը։ Այդ ժամանակ, ցույց տալու համար, որ Սևանի ջուրն անվտանգ ու մաքուր է՝ «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հրապարակավ խմել էր լճի ջրից։ Նրա օրինակին հետևել էին նաև ֆլեշմոբի այլ մասնակիցները։

Սևանի ավազանում գործող մաքրման 3 կայանն ավելի շատ կեղտոտում են միջավայրը. քննարկում ԱԺ–ում

Իսկ հուլիսի 29-ին առողջապահության նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը, վստահեցնելու համար, որ Սևանում լողալն անվտանգ է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում մտել էին Սևանա լիճ` լողալու։

Ըստ թեմայի

Սևանից վերցված ջրի հետազոտության արդյունքում միայն 2 տարածքում են չնչին շեղումներ եղել
Սևանին պետք է վերաբերվել նորահարսի պես. պատգամավորը դեմ է լճի խնդիրները բարձրաձայնելուն
Սևանի բնապահպանական ծրագրերի համար փող տրվել է, բայց լճում լողալը մնում է վտանգավոր
Սևանա լճի մակարդակի բարձրացումը նոր խնդիրնե՞ր կծնի. բնապահպանի մտահոգությունը
Տիգրան Ավինյանը ԱՄՆ ֆորումում խոսել է Սևանա լճին սպառնացող վտանգի մասին
թեգերը:
Լողափ, Էրիկ Գրիգորյան, Նախարար, Սևանա լիճ

Գլխավոր թեմաներ