00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը. ովքե՞ր են շնորհավորել նրան

© Sputnik / Asatur YesayantsНазени Ованнисян
Назени Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի դերասանուհուն շնորհավորել են մտերիմները ու շնորհակալություն հայտնել նրա լուսահոգի ծնողներին, որ կյանք են տվել հրաշք մարդու։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Հանրահայտ դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում գրել է, որ այսօր իր ծնունդն է։

Назени Ованнисян на Часе селфи в День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նազենի Հովհաննիսյանը գրել է իր տան բնակիչների մասին

«36 տարի հուլիսի 18-ին` ծննդյանս օրը, առաջինը Հայրս էր զանգում ու շնորհավորում ինձ, միշտ, մի ամբողջ կյանք: 37- ում ուղեղս ծակեց այն փաստը, որ դա էլ երբեք չի լինի..., բայց ես ժպտում եմ, ես ժպտում եմ իմ Հայրիկին, որն ինձ պարգևել է բացարձակ երջանկություն ու ես ամենաբախտավորն եմ եղել և օրհնյալ` ունենալու նման Հայր...։ Եվ ես ժպտում եմ նրան, որտեղ էլ, որ լինի... ես ժպտում եմ մայրիկիս, որի անսահման սերն ու նվիրումն ինձ տվել են երջանկություն ու սեր, մայրս, որն ուներ ծով համբերություն ու ինձ իր կաթի հետ սնել է հայոց լեզվի ու մարդկանց նկատմամբ անվերապահ սիրով»,– գրել է Նազենին։

Դերասանուհին նշել է, որ ժպտում է քույրերին` իր ամուր ու անսասան սյուներին, առանց որոնց ինքն ուղղակի չկա, ժպտում է թանկագին ընկերուհուն, ընկերներին, ժպտում է շատ ու սրտանց անծանոթ, բայց և հարազատ մարդկանց, որոնց հետ կապում է մեր լեզուն, հավատքն ու հողը, որը մեզ սնել է:

«Ժպտում եմ ինձ չսիրողներին, որովհետև նրանց սեր ու ժպիտ ավելի է պետք, քան յուրայիններին: Ժպտում եմ իմ ճանապարհին բարի խոսքով այդքան հաճախ օգնած մարդկանց, որոնք նույնիսկ չեն էլ կասկածում, թե որքան կարևոր էին... Ժպտում եմ ուսանողներիս` մեկը մյուսից տարբեր ու լեցուն, ժպտում եմ իմ պաշտելի Երևանին, որն այդքան հաճախ դառնում է արցունքների ու հիասթափությունների պատճառ, բայց առանց որի չի լինում ապրել... ես ժպտում եմ, որովհետև կուզեի, որ Ծնողներս տեսնեին ժպիտս միայն...»,– գրել է Նազենին։

Посмотреть эту публикацию в Instagram

36 տարի հուլիսի 18- ին` ծննդյանս օրը, առաջինը Հայրս էր զանգում ու շնորհավորում ինձ, միշտ, մի ամբողջ կյանք: 37- ում ուղեղս ծակեց այն փաստը, որ դա էլ երբեք չի լինի..., բայց ես ժպտում եմ, ես ժպտում եմ իմ Հայրիկին, որն ինձ պարգևել է բացարձակ երջանկություն ու ես ամենաբախտավորն եմ եղել և օրհնյալ` ունենալու նման Հայր... և ես ժպտում եմ ՆՐԱՆ, որտեղ էլ, որ լինի... ես ժպտում եմ ՄԱՅՐԻԿԻՍ, որի անսահման սերն ու նվիրումն ինձ տվել են երջանկություն ու ՍԵՐ, Մայրս, որն ուներ ծով համբերություն ու ինձ իր կաթի հետ սնել է հայոց լեզվի ու մարդկանց նկատմամբ անվերապահ սիրով) ... ես ժպտում եմ քույրերիս` իմ ԱՄՈՒՐ ու անսասան սյուներին, առանց որոնց ես ուղղակի չկամ, ժպտում եմ իմ թանկագին ընկերուհուն, ընկերներիս, ժպտում եմ շատ ու սրտանց ինձ անծանոթ, բայց և հարազատ մարդկանց, որոնց հետ կապում է մեր լեզուն , Հավատքն ու հողը, որը մեզ սնել է: Ժպտում եմ ինձ չսիրողներին, որովհետև նրանց սեր ու ժպիտ ավելի է պետք, քան յուրայիններին: Ժպտում եմ իմ ճանապարհին բարի խոսքով այդքան հաճախ օգնած մարդկանց, որոնք նույնիսկ չեն էլ կասկածում թե որքան կարևոր էին... Ժպտում եմ ուսանողներիս` մեկը մյուսից տարբեր ու լեցուն, ժպտում եմ իմ պաշտելի Երևանին, որն այդքան հաճախ դառնում է արցունքների ու հիասթափությունների պատճառ, բայց առանց որի չի լինում ապրել... ես ժպտում եմ, որովհետև կուզեի, որ Ծնողներս տեսնեին ժպիտս միայն... Ես չգիտեմ ինչու են ծնվում մարդիկ, երևի, որ ամեն լուսաբացի հետ փառք տան Աստծուն, ու ամեն մայրամուտին նայեն` սիրահարված կյանքին... Տարիները թվեր են ընդամենը..., իսկ կյանքը անհավանական մի գեղեցկություն` սիրելի մարդկանց ուժով ու սրտով լեցուն... մնացածն անակարևոր է ու անցողիկ... Դժբախտությունն էլ մարդու համար է..., բայց ես կժպտամ երջանկությանը... 🌟 Ես ժպտում եմ իմ սիրելիներին: #happybirthday #nazenihovhannisyan #2019 #july18 #yerevan

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Սիրված դերասանուհու ամենամոտ ընկերուհին՝ Սոֆի Մխեյանը, Instagram-ի իր էջում ջերմ լուսանկար է հրապարակել Նազենի Հովհաննիսյան հետ։

«Պինդ գրկել եմ ու միասին ժպտում ենք աշխարհին .... պինդ գրկելու եմ, որ շարունակենք ժպտալ աշխարհին... Ես շնորհակալ եմ քեզ` մեր ընկերության համար...խոսքից հաստատ ուժեղ չեմ, որ կարողանամ ասել էն ամենն ինչ սիրտս ու հոգիս կասեին քեզ..., բայց դե վստահ եմ,որ գիտես... անսահման երջանիկ եմ, որ ունեմ քեզ պես ընկեր, քույր ու հարազատ հոգի... Աստված օրհնի ու պահապան թող լինի մեր Նազենիին։ Ծնունդդ շնորհավոր լույս աղջիկ...»,– գրել է նա։

«Քո տեղն այնքան շատ է երևում...». հայտնի հայերը 13 տարի անց էլ չեն մոռանում Վարդուհուն

Սոֆի Մխեյանը նշել է, որ լուսանկարներն ու հիշողությունները շատ են, բայց ընտրել է հենց այս մեկը։

«Անսահման ջերմություն ու տաքություն կա լուսանկարում։ Ձյաձ Գարիկը ամառանոցում ստեղծել էր բոլոր պայմանները,որ մենք մեզ զգանք շա՜տ հարմար ու հանգիստ,ինքը այգում գործ էր անում ու մեզ համար մրգեր հավաքում, իսկ մենք, ինչպես միշտ վայելում էինք...ծնողներիդ հոգիներին խաղաղություն ու նորից շնորհակալություն, որ կյանք են տվել քեզ ու պարգևել են մեզ»,-լուսանկարին կից գրել է երգչուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

պինդ գրկել եմ ու միասին ժպտում ենք աշխարհին .... պինդ գրկելու եմ, որ շարունակենք ժպտալ աշխարհին... ԵՍ շնորհակալ եմ ՔԵԶ` մեր ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ համար...խոսքից հաստատ ուժեղ չեմ, որ կարողանամ ասել էն ամենն ինչ սիրտս ու հոգիս կասեին քեզ..., բայց դե վստահ եմ,որ գիտես.... 😉.անսահման ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, որ ունեմ Քեզ պես ԸՆԿԵՐ, ՔՈՒՅՐ ու ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ... ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՈՒ ՊԱՀԱՊԱՆ Թող լինի Մեր ՆԱԶԵՆԻԻՆ ❤️❤️❤️ @nazenihovhannisyan Ծնունդդ Շնորհավոր Լույս աղջիկ... Հ.Գ. Լուսանկարներն ու հիշողությունները ՓԱՌՔ ԱՍՏԾՈ շատ են, բայց ընտրեցի հենց այս մեկը... անսահման ջերմություն ու տաքություն կա լուսանկարում) Ձյաձ Գարիկը ամառանոցում ստեղծել էր բոլոր պայմանները,որ մենք մեզ զգանք շաաաա՜տ հարմար ու հանգիստ,ինքը այգում գործ էր անում ու մեզ համար մրգեր հավաքում, իսկ մենք, ինչպես միշտ վայելում էինք....🙋🏼‍♀️ Ծնողներիդ հոգիներին խաղաղություն .... ու նորից շնորհակալություն, որ կյանք են տվել Քեզ ու Քեզ `պարգևել են Մեզ) 🙏🏻 #HappyBirthday my best friend #Nazeni

Публикация от Sofi Mkheyan (@sofimkheyan)

Հաղորդավար Ավետ Բարսեղյանը ևս շնորհավորել է դերասանուհուն։

«Կան պարտադիր ու անփոխարինելի ծնունդներ, որ իրենցով պարտադրում են ու փոխում են... Բարով ես ծնվել,Նազս»,- Instagram-ի իր էջում հրապարակած լուսանկարին կից գրել է հաղորդավարը։

Սիրված երգչուհի Սոնա Ռուբինյանը նույնպես շնորհավորել է Նազենիին։

«Ծնունդդ Շնորհավոր, զարդ Նազենի, միշտ փայլիր քո հմայքով, մտքով ու գեղեցկությամբ»,-գրել է երգչուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Ծնունդդ Շնորհավոր զարդ Նազենի, միշտ փայլիր քո հմայքով, մտքով ու գեղեցկությամբ😍♥️

Публикация от Sona Rubenyan (@sonarubenyan)

Դերասանուհու Instagram-ի հետևորդները միացել են շնորհավորանքներին` նրան մաղթելով մեծ սեր, կանացի երջանկություն և ստեղծագործական հաջողություններ։

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը ծնվել է 1982 թվականին և այսօր նշում է 37-ամյակը։

Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ

Լրահոս
0