13:56 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Իջևանի բնակիչներ

Բախում Իջևանում. ինչ են ուզում իշխանությունն ու փայտի միջոցով փող վաստակող մարդիկ

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
288 0 0

Իրավապահ մարմինների և քաղաքի բնակիչների միջև բախումներից հետո իրավիճակն ավելի է սրվել։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Իջևանում իրավիճակը շարունակում է լարված և անհասկանալի մնալ։ Տեղի բնակիչները մեղադրում են իշխանությանը, որ արգելում են հատել անտառը և զրկում հացի փող աշխատելու հնարավորությունից։ Իսկ իշխանությունը կարծում է, որ անտառը պետք է պահպանել, փայտի վաճառքով զբաղվող մարդիկ էլ կարող են ուրիշ աշխատանք գտնել։ Նրանք հավաստիացնում են, որ ավելի պատվավոր և եկամտաբեր աշխատանք կա։

Առայժմ կողմերին չի հաջողվում փոխզիջման հասնել, իսկ իրավապահ մարմինների ու Վրաստան տանող մայրուղին փակած քաղաքացիների միջև երեկվա բախումներից հետո տարաձայնություններն ավելի են սրվել։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով 13 մարդու տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում քաղաքի բնակիչները գրեթե միաձայն հայտարարեցին, որ անտառն իրենց եկամտի միակ աղբյուրն է։

«Մենք պատրաստ ենք և ուզում են աշխատել օրենքի շրջանակում։ Թող օրինականացնեն անտառահատումը, մենք հարկ կվճարենք։ Բայց թող չարգելեն ծառ կտրելն ու փայտ վաճառելը», – ասաց ցուցարարներից մեկը` Արմեն Պողոսյանը։

Полицейские на улицах в Иджеване
© Sputnik / Asatur Yesayants
Իջևան

Այլ կարծիք ունի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը մեզ զրույցում պատմեց, որ այդ ոլորտի ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարել և նրանց առաջարկել ուրիշ աշխատանք կատարել։ Տվյալ պահին մարզում կան մոտ 200 աշխատատեղեր` օրական 8-10 հազար դրամ աշխատավարձով։

«Մենք առաջարկել ենք այդ հնարավորությունը մոտ 150 մարդու, որոնց հայտարարում են սոցիալական խնդիրների մասին, սակայն նրանք հրաժարվել են և միայն այսօր առավոտյան ստացվել են մարդկանց ցուցակներ, որոնք պատրաստ են աշխատանքի», – նշեց նա։

Խոսքը շինարարության, ճանապարհաշինության ոլորտում թափուր տեղերի մասին է, կան զորամասեր, որոնք պայմանագրային զինծառայողների կարիք ունեն։ Բայց, ինչպես բողոքում է մարզպետը, ոչ ոք չի ցանկանում զբաղվել այդ աշխատանքով։

Նա հավաստիացրեց, որ անտառահատմամբ զբաղված է մոտ 150 մարդ, իսկ քաղաքացիները, որոնք պնդում են` դրանով զբաղված է ամբողջ Տավուշի մարզը, մեղմ ասած, խաբում են։

«Այդ 150 հոգին չպետք է խոսեն Իջևանի մյուս 20 հազար բնակիչների անունից։ Մենք կոտրում ենք 30–ամյա կոռուպցիոն սխեման։ Բայց մենք վճռական ենք մեր գործողություններում», – հավելեց Չոբանյանը։

Միաժամանակ, քաղաքի բնակիչները հոռետեսորեն են տրամադրված թափուր աշխատատեղերի հարցում։

  • Իջևանում բողոքի ցույց անողները
    Իջևանում բողոքի ցույց անողները
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ոստիկաններ
    Ոստիկաններ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ոստիկաններ
    Ոստիկաններ
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 3
© Sputnik / Asatur Yesayants
Իջևանում բողոքի ցույց անողները

«Իսկ մարզպետը չի՞ ասում, թե քանի տարի ես կարող եմ ապրել այդ աշխատանքով։ Երեք օր կաշխատեմ, իսկ չորրորդ օրն ի՞նչ եմ անելու, եթե շինարարությունն ավարտվի։ Որքանո՞վ են այդ թափուր տեղերը երկարաժամկետ։ Մեզ եկամտի կայուն աղբյուր է պետք», – ասաց Գագիկ անունով տղամարդը։

Մարզային իշխանությունն առաջարկում է որոշակի ծավալով ծառեր կտրել այն հատվածներից, որոնք վերահսկում է «Հայանտառ» ՊՈԱԿ–ը։ Բայց դրանք այն ծավալները չեն, որոնց դեպքում կարելի է հարևան մարզերին փայտ վաճառել։

«Մեզ ասում են` ձեզ ինչքան պետք է, այդքան էլ կտրեք։ Այդ դեպքում հարց է առաջանում`ինչո՞վ պետք է իրենց տները ջեռուցեն ուրիշ շրջանների բնակիչները, որոնք հիմա մեզ մոտից են փայտ գնում։ Գազը թանկ է, էլեկտրականությունն էլ», – շարունակում է Գագիկը։

Տեղացիներն էլ էին բողոքում երեկվա ցույցի ժամանակ ոստիկանության չափազանց կոպիտ գործողություններից։ Ռուզաննա Բաղրամյան ներկայացած կինն ասաց, որ իր թոռանն ու փեսային են ձերբակալել։ Նրա խոսքով` ոստիկանները երեկ գիշերվա ժամը երեքին տուն են մտել ու տարել նրանց։ Ուզում էին անկողնուն գամված 21–ամյա տղային էլ տանել, բայց մայրը միջամտել ու ասել է, որ տղան հիվանդ է։

«Հազիվ կարողացանք համոզել ոստիկաններին, որ հիվան տղային չտանեն», – պատմում է Բաղրամյանը։

Արդար լինելու համար պետք է նշել, որ վերջերս ոստիկանների գործողությունները դժվար է կարելի խիստ կամ դաժան որակավորել։ Շատ դեպքերում ոստիկանությունը չափից ավելի մեղմ է գործում, ինչն առիթ է տալիս ոստիկանությանը անվճռականության մեջ մեղադրելու համար։

«Հուսով եմ` բոլորի համար հասկանալի է` որքան վտանգավոր է պետական սահման տանող ու ռազմավարական կարևորություն ունեցող ճանապարհը փակելը։ Ադրբեջանին սահմանակից մարզ է, ճանապարհ փակելը կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ ունենալ», – ասաց Տավուշի մարզպետը։

Չոբանյանը նշեց, որ իշխանությունը վճռական կլինի անտառահատության վերաբերյալ կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարում։ Նա կարծում է, որ վերջին 30 տարվա ընթացքում մարդիկ գումար էին ստանում երկրի բնական պաշարների ապօրինի օգտագործումից ու հափշտակություններից։ Այժմ դրա վերջն եկել է, ու հասկանալի է, որ կոռուպցիայով զբաղվողները վրդովված են։ Սակայն իշխանությունն անդրդվելի է օրինականությունը, կարգն ու էկոլոգիան վերականգնելու իրենց որոշման մեջ։

Губернатор Тавуша Айк Чобанян во время интервью агенству Sputnik Армения (18 июля 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Հայկ Չոբանյան

Ըստ թեմայի

Ո՞վ է թիկունքից ղեկավարում անտառահատումների անօրինական ցանցը. Փաշինյանը բացում է փակագծերը
Ծառահատումների հետ կապված քրգործերով մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձանց. Վանեցյան
Իջևանի անկարգությունների դեպքով 13 անձ է ձերբակալվել

Գլխավոր թեմաներ