12:16 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Հիվանդանոց

Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից երկուսը հիվանդանոցում են

© Photo: Авилов Александр / АГН "Москва"
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
263 0 0

Թռիչքն ընդհատած ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ սրվել է շաքարային դիաբետը, մյուսը մարմնական վնասվածքներ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. «Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպից հետո օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավն ընդհատել է թռիչքը, որովհետև օդաչուների խցիկում միացել է ծխի ազդանշանը։ Ազդանշանն աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Ուղևորներին սկսել են տարհանել։ Հրմշտոց է սկսվել, որի ժամանակ 8–ը տուժել են։

Օդանավում եղել են 173 ուղևոր և օդանավի անձնակազմի 6 անդամ։

Մոսկվայի ժամանակով ժամը 05։34–ին «Նորդվինդ» պահեստային ինքնաթիռն ընդհատված չվերթի ուղևորներին տեղափոխել է Երևան։

Դեսպանությունը հայտնում է, որ 19 ուղևոր հրաժարվել են թռիչքից։

Sputnik Արմենիային դեսպանությունից հայտնեցին, որ  մի շարք այլ ուղևորների բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում։ Այս պահին ճշտում են տուժածների քաղաքացիությունը։

 

Ըստ թեմայի

Նավակներ ինքնաթիռների փոխարեն. ջրհեղեղ Շերեմետևոյում. տեսանյութեր, լուսանկարներ
S7–ի ինքնաթիռում ուղևոր է մահացել. օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
Աղջիկը որոշել է ոչ սովորական ճանապարհով հասնել ինքնաթիռ և զվարճացրել է մարդկանց․ տեսանյութ
թեգերը:
հիվանդանոց, Շերեմետևո, ինքնաթիռ, Երևան, Մոսկվա, Հայաստան

Գլխավոր թեմաներ