09:37 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Շերեմետևո

«Ծուխ լցվեց, բոլորը սկսեցին գոռալ». Մոսկվա–Երևան չվերթի ուղևորը մանրամասներ է պատմում

© Sputnik / Максим Блинов
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
6454 0 0

Մոսկվա–Երևան չվերթն ընդհատած ինքնաթիռի ուղևորներից մեկը պատմել է, թե ինչ է կատարվել օդանավում, երբ ծուխը սրահ է լցվել։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երբ ինքնաթիռի սրահում ծուխ է լցվել, ուղևորներն իսկույն խուճապի են մատնվել ու սկսել են ճչալ։ Այս մասին պատմել է Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից մեկը, որի տեսանյութը տարածվում է համացանցում։

Այս գիշեր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավն ընդհատել է թռիչքը, որովհետև օդաչուների խցիկում միացել է ծխի ազդանշանը։ Ազդանշանն աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Ուղևորներին սկսել են տարհանել։ Հրմշտոց է սկսվել, որի ժամանակ 8–ը տուժել են։

«Ինչ կարող եմ ասել, մեկնում էինք Երևան, ինքնաթիռը սկսեց թափ հավաքել, սրահը արագ ծխով լցվեց, շատ ուժեղ ծուխ լցվեց, բոլորը սկսեցին խուճապի մատնվել, գոռալ, ճչալ։ Կեցցե օդաչուն, արագ արձագանքեց, ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը, հետո բացվեցին փրկարարական մուտքերը, բոլորին ժամանակին տարհանեցին, հրշեջները ժամանակին հասան, մեզ հետ տարան օդանավակայան, կերակրեցին, ջուր տվեցին»,– ասում է ուղևորը։

Նա վստահեցնում է, որ սարսափելի ոչինչ չկա։

«Մեզ երկրորդ ինքնաթիռ են տվել։ Հիմա երկրորդ անգամ ենք թռչելու, փորձ համար 2։ Աստված տա, որ բոլորս տեղ հասնենք, փառք Աստծո բոլորը ողջ և առողջ են»,– ասում է երիտասարդը։

Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից երկուսը հիվանդանոցում են

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության հրապարակած հաղորդագրության համաձայն` ինքնաթիռը թափավազքի փուլում ընդհատել է թռիչքը ժամը 00։55–ին ։ Անձնակազմը հաղորդել է խցիկում առաջացած ծխի մասին, և դրա հետ կապված՝ թռիչքը դադարեցնելու մասին որոշում է ընդունվել։ Ինքնաթիռում եղել են 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, տարհանումը կատարվել է փչովի սանդուղքով։ Օդանավը զննելու ժամանակ բաց կրակ չի նկատվել։

Ըստ թեմայի

Լեհաստանում ինքնաթիռը գետն է ընկել ավիաշոուի ժամանակ․ տեսանյութ
ՀՀ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում. օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից երկուսը հիվանդանոցում են
Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը. ուղևորներից 8-ը տուժել են
թեգերը:
տեսանյութ, ուղևոր, ինքնաթիռ, Երևան, Մոսկվա, Հայաստան

Գլխավոր թեմաներ