19:11 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Իջևան

Իջևանի բողոքի ակցիայից հետո 22 անձ է բերման ենթարկվել. 11 անձի փորձում են հայտնաբերել

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններին մասնակցելու կասկածանքով 13 մարդու են ձերբակալել։

ԵՐԵՎԱՆ, 19 Հուլիս — Sputnik. Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ոստիկանությունը բերման է ենթարկել 22 անձանց, ևս 3–ը ներկայացել են ինքնակամ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«13 անձ ձերբակալվել են անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի դատավարական կարգավիճակ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին ՔԿ–ն կտեղեկացնի լրացուցիչ։

Խնդիրներն ավելի են խորանում` լուծվելու փոխարեն. քաղաքագետը` Փաշինյանի ու Իջևանի մասին

Հիշեցնենք, որ հունիսի 17–ին փայտի գործով զբաղվողները փակել էին Մ4 միջպետական ճանապարհը` բողոքելով փայտի գնից։ Երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև ունեցել բախումներ էին տեղի, ինչի հետևանքով 13 անձանց տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն։

Ձերբակալվածներն ապահով վայրում են. Օսիպյանը` Իջևանի դեպքերով ձերբակալվածների մասին

Ըստ թեմայի

Բախում Իջևանի ցուցարարների և ոստիկանների միջև. կան վիրավորներ. տեսանյութ
Ահազանգեր`ՄԻՊ գրասենյակ. մարդիկ մնացել են ճանապարհին, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց
Տավուշի մարզպետն անտառը հատողներին աշխատանք է առաջարկել, նրանք մերժել են
Ի՞նչ է տեղի ունեցել Իջևանում. բողոքի ակցիայի մանրամասները. տեսանյութ
Ցուցարարները խոսում էին նախապայմանով. Օսիպյանը մեկնաբանել է Իջևանի միջադեպը
թեգերը:
Իջևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ