08:09 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է զորամաս ու խոսել բանակի մասին

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
72 0 0

ՀՀ վարչապետը կարծում է, որ ՀՀ բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, և դրան պետք է հասնել ինտելեկտի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը։ Այսօր այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ուսումնական զորամասերից մեկում նորակոչիկների հետ հանդիպման ժամանակ։

«Հայրենիքին ծառայությունը երկու տարով չէ, որ ավարտվում է, սակայն բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը։ Սիրելի կուրսանտներ, ուզում եմ` ուսումնական զորամասում ծառայելու առիթը բաց չթողնեք, հարստացնեք ինքներդ ձեզ գիտելիքներով»,–ասաց նա։

Նրա խոսքով` ծառայելը մեծ հնարավորություն է սովորելու` ինչ է մարտավարությունը, ռազմավարությունը, քանի որ մեր ամբողջ կյանքը կառուցված է մարտավարական և ռազմավարական որոշումներ կայացնելու, իրավիճակը գնահատելու հմտությունից։

Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ

Վարչապետը նշեց նաև, որ ծառայությունը պատվաբեր է նաև այնքանով, որ այդ ընթացքում ձեռք բերված հմտությունները պետք է օգնեն ամբողջ կյանքի ընթացքում։

«Ձեր հետագա կյանքի որակը կախված է լինելու նրանից, թե որքանով եք քաղաքացիական կյանքում որոշումներ կայացնում ու կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը։ Այս հմտությունները կարևոր են նաև հայրենիքի պաշտպանության գործում, և դա պետք է օգնի ձեզ հաղթել, ոչ միայն հակառակորդին, այլև կյանքի բոլոր մարտահրավերները»,–ասաց նա։

Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, և դրան պետք է հասնել ինտելեկտի միջոցով։ Նրա խոսքով` մեր բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը, ՀՀ հանրությունը` տարածաշրջանի ամենաինտելեկտուալ հանրությունը, իսկ ՀՀ–ն` ամենաինտելեկտուալ պետությունը։

Տաղանդավոր երիտասարդները բանակ չեն զորակոչվի

Ըստ թեմայի

«Մեր որդին ծառայում է, ինչպես ցանկացած զինվոր». Աննա Հակոբյանը որդու` Երևան գալու մասին
Ի՞նչ է խոսել Արմեն Սարգսյանը զինվորների հետ. նախագահը մարտական դիրք է այցելել
Դավիթը բանակ է ճանապարհում եղբորը. ո՞վ է Դավիթ Տոնոյանի գրկի երեխան. լուսանկար
թեգերը:
տեսանյութ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ