18:23 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ռոբերտ Քոչարյան

Դատախազները գործը ձգձգելու միտում ունեն. Ռոբերտ Քոչարյան

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործով բողոքի քննության դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրող կողմը ներկա չէր նիստին։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ դատախազների կողմից դատական նիստին չներկայանալը գործը ձգձգելու միտում ունի։ Նա այս մասին այսօր ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։

«Ես առնվազն 4-5 օր առաջ եմ իմացել այս նիստի մասին, և կարծում եմ` դատախազությունը ևս գիտեր։ Նրանց` դատական նիստին ներկա չլինելը  միտումնավոր է արվել` գործը ձգձգելու համար»,-ասաց Քոչարյանը։

Քանի որ մեղադրող դատախազները չէին ներկայացել դատարան, դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա  հուլիսի 24-ին, ժամը 12–ին։

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ  այսօր պետք է քննվեր Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց  4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

Ինչու Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի. բացատրում է պաշտպանը

Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրել էր, որ քննիչի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի գույքի վրա կալանք դնելու արդյունքում նրա իրավունքները խախտվել են։ Դատավորը, սակայն, այդ որոշումն ուժի մեջ թողեց` դրա քննությունը թողնելով բուն քրեական գործը քննող դատավորի վրա։

Ըստ թեմայի

Փաշինյանն ու Տուսկը զբոսնել են Երևանում Քոչարյանի կողմնակիցների բղավոցների ուղեկցությամբ
Ռոբերտ Քոչարյանի հարցը Մնացականյանի ու Լավրովի հանդիպմանը չի քննարկվել. ԱԳՆ
Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում կայացրած դատավորի աշխատասենյակը խուզարկել են
Ինչի համար է քրգործ հարուցվել Դավիթ Գրիգորյանի դեմ, և ինչ կապ ունի այն Քոչարյանի գործի հետ
ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Դատարան, Դատավոր, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ