00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժորա Մալոյանը լքում է Հայաստանը. հայրենիքում մերժել են նրա «սուպեր շարժիչը»

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցДвигатель
Двигатель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինքնուս գյուտարար Ժորա Մալոյանը հայտարարում է, որ կարող է փոխել Հայաստանի ապագան և իր երկրին էժան էներգիա նվիրել` գրեթե հավերժական շարժիչ։

Հարյուրավոր տարիներ հավերժական շարժիչը հանգիստ չի տվել գիտնականներին և գյուտարարներին։ Երբ հայտնվեցին հոսանքը, նավթն ու գազը, հրաշքների կարոտը մի քիչ մարեց, իսկ ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտելիքներն ամրապնդվեցին։ Սովետական դպրոցի ցանկացած միջակ աշակերտ ձեզ հստակ կպատասխաներ` հավերժական շարժիչ չի կարող լինել, որովհետև կա էներգիայի պահպանման օրենք։

Базальтовые скалы - Sputnik Արմենիա
Հայ ինժեներները «գայթակղել» են ֆրանսիական «Պեժոյին». ի՞նչ գաղտնիք ունի բազալտը

90–ականներին մեր ծնողները, համբերությամբ զինված, կանգնած էին հացի ու նավթի երկարուձիգ հերթերում։ Հացից ոչ պակաս՝ նրանք մխիթարանքի կարիք էին զգում: Քանի դեռ մխիթարանք չկար, շատերը նորից հրաշքի կարոտ դարձան: Չէ՞ որ նախկին հրաշքներն անհետ կորել էին. ապրել` չվախենալով, որ երբևէ չեն ունենա աշխատանք, որ իրենց երեխաները քաղցած կմնան, որ երբևէ չի լինի խաղաղություն։ Այդ հրաշքներն անհետացել էին, և մարդիկ կառչում էին ամեն տեսակ հրաշքներից` «Սանտա Բարբարայից» մինչև հավերժական շարժիչ։

Նախկինում թե՛ մեկը, թե՛ մյուսը հասանելի չէին հասարակ մահկանացուներիս, բայց վերջին 20 տարում մեր հարևաններից ու ընկերներից շատերը տեղափոխվել են Կալիֆոռնիա (ոմանք՝ հենց Սանտա Բարբարա)։ Մնում էր հավերժական շարժիչը, որն էլ մեզ անշահախնդիր ուզում է նվիրել ԱՄՆ–ում բնակվող գյուտարար Ժորա Մալոյանը։ Նա ասում է, որ ժամանակակից ջրային պոմպ է հայտնագործել։

Մալոյանը պատմում է, որ մոտ 10 տարի նա աշխատել է տեխնոլոգիայի վրա և ստացել լուծում, որը փնտրում են աշխարհի բոլոր գիտնականները: Նա գտել է էժան, գրեթե զրոյական արժեքով էներգիա։

«Իմ ստեղծած էլեկտրական պոմպը կարող է մղել վայրկյանում մինչև 20 խմ ջուր։ Սրանով կարելի է աշխատացնել տուրբիններ ու արտադրել հոսանք: Հետո ջուրը նորից հավաքվում է ավազանում, որտեղից էլ՝ նորից մղվում վերև։ Մենք կարող ենք այդ ջուրը բարձրացնել անգամ 1-2 կիլոմետր. թե՛ ջրամբարների, թե՛ էլեկտրակայանների համար։ Դա համաշխարհային մասշտաբի փոփոխություն է», – հավաստիացնում է Մալոյանը։

Պետրոս I–ը ուշիուշով հետևում էր եվրոպական բոլոր նորույթներին: Լուրջ հայտնագործությունների հետ մեկտեղ նա թուլություն ուներ նաև հավերժական շարժիչի նկատմամբ: Պալատականներից մեկը հատուկ հաշվետվություն է կազմել, որտեղ մանրամասն թվարկել է Եվրոպայում իր հանդիպած հավերժական շարժիչները։

«Պարոն պրոֆեսոր Սպրավեզանդը կը կարծէ, թե գտանել է պերպետուում մոբիլե, նոյն կարծիքն ունէ գերմանացի մաթեմատիկոս Կուշուբերը։ Բժշկութեան դոկտոր պարոն Մանգոլդը եւս կը համարէ, որ գտանել է զայն...». մոտավորապես այսպես է գրված 18-րդ դարի այդ հաշվետվությունում:

Тигран Товмасян у собственноручно собранного автомобиля Хищник - Sputnik Արմենիա
Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել «Хищник». տեսանյութ և լուսանկարներ

Մալոյանը ևս «կը կարծէ, որ գտանել է զայն»: Եվ եթե նա ապրեր երեք հարյուր տարի առաջ, նրա դուռն անպայման կթակեին Պետերբուրգից ժամանած պալատականներն ու կասեին. «Ո՛վ հայոց գյուտարար Ժորա, Ռուսիո ամենակալ կայսրը կամենում է տեսնել քո զարմանահրաշ գյուտը»:

Բայց Մալոյանն ապրում է մեր ժամանակներում, ու միևնույն է, իր գյուտը ոչ ոքի չէր տա: ԱՄՆ-ում էլ նա պատենտավորել է իր գյուտը և այդ առիթով նամակ ստացել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից: Սակայն Մալոյանն ուզում է աշխատել միայն Հայաստանում:

2016թ–ին ԱՄՆ–ում նա հայկական հեռուստաալիքներից մեկով տեսել է հանրապետության` այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին, որը կոչ է արել հայրենակիցներին աշխատել հանուն հայրենիքի։ Մալոյանը ոգևորված գնացել է Գլենդել՝ հայ հյուպատոսի մոտ, և հանձնել նրան իր նամակը: Նամակում նա գրել էր, որ կարող է բավարարել Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջի 40 տոկոսը։ Պաշտոնյաները խիստ օպերատիվ արձագանքել են այդ նամակին։

«Ինձ հրավիրում են Հայաստան, ուղարկում էկոնոմիկայի նախարարության ինչ–որ բաժին։ Բարձրանում եմ այնտեղ, բացում դուռը։ Ու ինձ տեսնում են թե չէ, հենց դռան մոտ ասում են՝ ցտեսություն։ Կարո՞ղ եք նման բան պատկերացնել», – հիշում է Մալոյանը։

Բայց ահա Հայաստանում իշխանափոխություն է եղել։ Մալոյանը նոր հույսերով կրկին եկել է Հայաստան։ Բայց հինգ ամսվա մեջ չի տեսել մի մարդու, որը կհասկանար` Հայաստան են բերել մի անհավանական նախագիծ, որը կփոխի աշխարհի պատկերացումները հնարավորի թույլատրելիի սահմանները։ Ամեն ինչ հակառակն է եղել. գյուտը անտեսել են։

Дом на улице Ачемян, известный по фильму Танго нашего детства - Sputnik Արմենիա
Իտալացի ինժեներների ծրագրերը Հայաստանում. նոր «օպտիկայից» մինչև Գյումրու հին կենտրոն

Նույնիսկ Գիտությունների ակադեմիայում չեն ընդունել այդ դարակազմիկ գյուտը։ Գյուտարարին երկու տողով պարզ պատասխանել են` նախագիծը հակասում է էներգիայի պահպանման օրենքին։

Սակայն Մալոյանը խնդրում է իրեն մեխանիկա չսովորեցնել: Նա պատրաստ է ամեն ինչ պատմել և ապացուցել, ընդ որում` առարկայական։

«Ոչ ոք չի կարող շրջանցել բնության օրենքները։ Չի կարելի էներգիայով ստեղծել էներգիա։ Ինձ մոտ ուրիշ սկզբունք է, հիմնված է մեխանիկայի վրա», – ասում է Մալոյանը։

Ոչ մասնագետներիս բարդ է հասկանալ, թե սա ինչ է նշանակում։ Բայց Մալոյանը հայտարարում է, որ պատրաստ է ամեն ինչ բացատրել իսկական, լուրջ գիտնականներին։

Վերմակի տակ երգող Սեյրանյանը. ինչպես էր երևանցի գիտնականը փող հայթայթում հեռախոսով

«Բայց բոլորը նստած են իրենց կաբինետներում։ Դեկտեմբերից ի վեր այդպես էլ չեմ հասել նրան, որ ինչ–որ մասնագետ, նախարար կամ փոխնախարար լսի ինձ։ Ես տեխնոլոգիայի նկարագրությունն անձամբ հանձնել եմ վարչապետին։ Բայց պատասխան չի եղել։ Դե ինչ, եթե չեն ուզում, ես էլ 10 օրից կմեկնեմ Ամերիկա։ Ինձ այնտեղ սպասում են։ Հետաքրքրված են ԱՄԷ–ում, Հունաստանում, Ֆրանսիայում։ Այնտեղ ֆինանսավորումը պատրաստ է։ Ստիպած եմ հեռանալ և գործս այնտեղ ավարտին հասցնել», – ասում է նա։

Մալոյանի կոչին գրեթե ոչ ոք չի անսացել։ Երևի մարդիկ արդեն մոռացել են հրաշքներ կուլ տալը։ Իսկ քանի՜-քանիսն էին կուլ տվել 90–ականներին...

Նոբելյանի հերթական սկանդալը. ինչպես հայ գիտնականի նորարարությունը վերագրվեց ուրիշներին

Լրահոս
0