06:08 03 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
328 0 0

Բաց նամակի հեղինակը վստահեցնում է, որ հայ քահանան իր տիկնոջ հետ փորձում է զավթել ասորական եկեղեցին։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ին։ Նա նամակը հրապարակել է Facebook-ի իր էջում։

Սագրադովա-Գասպարյանը Արարատի մարզի Դիմիտրով գյուղի քահանա Տեր Միքայել Նուրիջանյանին ու նրա տիկնոջը` նույն գյուղի դպրոցի տնօրենին, մեղադրում է գյուղի ասորական եկեղեցու սրբապատկերները ոչնչացնելու համար։

«Այսօր ասորական եկեղեցում այրում էին ասորական իկոնաները, մեր խաչը, իսկ մյուս խաչը մի անկյունում էր գցած (հետագա գործողություններից տեղյակ չենք)»,– գրում է բաց նամակի հեղինակը։

Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»

Իրինա Սագրադովա-Գասպարյանն արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունն ու Հայ Առաքելական Եկեղեցին այս խնդրի շուրջ շարունակում են լռել, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ կատարվածը նրանց հրահանգով է։

«Քանի որ մենք Ձեզանից պատասխան չենք ստացել, ինչը հիմա դարձել է սովորական երևույթ, ապա հուլիսի 22-ից մենք դիմելու ենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատներ և ասորական բոլոր միջազգային կազմակերպություններին այն հայտարարությամբ, որ Հայաստանում բավական չէ` զավթում են ասորական եկեղեցիները, նաև ոչնչացնում են ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը»,– նշված է նամակում։

Սուրբ Նահատակաց եկեղեցի. ինչպես Հայաստանի կաթոլիկները մայր տաճար ունեցան

Ըստ թեմայի

Հայաստանի հնագույն դաշույնը․ ինչպես է արցախցին միլիոնանոց հավաքածուի սեփականատեր դարձել
Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար
Նա քրիստոնյա չէ. 80–ամյա թրքուհին խնամում է Մարդինի հայկական եկեղեցին
թեգերը:
նամակ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Նիկոլ Փաշինյան, Եկեղեցի, Հայաստան

Գլխավոր թեմաներ