16:03 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Զինծառայողի գլխարկ

Մարտական դիրքում մահացած զինծառայողը վեց ամիս առաջ էր զորակոչվել բանակ

Official site of the Ministry of Defence of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
120 0 0

Մահացած զինծառայողը` Համիկ Վարդանյանը, քույր կամ եղբայր չուներ։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. ՀՀ մարտական դիրքերից մեկում մահացած Համիկ Վարդանյանը այս տարվա հունվար ամսին էր զորակոչվել բանակ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Էրեբունու զինվորական կոմիսարիատից։

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ`հուլիսի 21–ին, հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին։

«Համիկ Վարդանյանը Երևան քաղաքից է, Էրեբունու համայնքից։ Նա Սարի թաղի բնակիչ էր և հունվար ամսին էր բանակ զորակոչվել։ Տղան քույր կամ եղբայր չուներ, նա տան միակ երեխան էր»,- հայտնեցին զինվորական կոմիսարիատից։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ զինծառայողը վնասվածք էր ստացել ճակատի շրջանում: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել էր քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

թեգերը:
ինքնասպանություն, Մահ, Զինվոր, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ