09:20 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
էլեկտրականություն

Արմավիրում 17-ամյա տղա է հոսանքահարվել. մանրամասներ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
11310

Էրիկը համագյուղացու ավտոտնակում ոտքը դրել է հոսանքի բաց լարի վրա: Տղային հիվանդանոց են հասցրել արդեն մահացած վիճակում։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Երեկ Արմավիրի Սարդարապատ համայնքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 18–ամյա մի տղա է հոսանքահարվել ու տեղում մահացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին «Արմավիրի» ԲԿ–ից։

«Տղան` 17–ամյա Էրիկը, հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 21–ին, ժամը 20։10` արդեն էլեկտրահարված և մահացած վիճակում»,–հայտնեցին հիվանդանոցից։

Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ Էրիկն ապրում էր ծնողների հետ։ «Տղան այս տարի 12–րդ դասարան պետք է տեղափոխվեր։ Նա իրենից փոքր քույր ունի։ Իր հայրը մեքենաների վերանորոգման գործով էր զբաղվում, բայց ինքը փոքր էր, դասերով ու գյուղի գործերով էր զբաղվում։ Գիտենք, որ  ոտքը դրել է բաց լարի վրա ու հոսանքահարվել։ Շատ լավ տղա էր, ընտանիքին շատ էր օգնում»,–ասաց համայնքի ղեկավարը։

Մեր տեղեկություններով` Էրիկի հայրը մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ է։ Երեկ՝ ժամը 19-ի սահմաններում, հայր ու որդի այցելել են իրենց համագյուղացիներից մեկի տուն՝ նրա մեքենայի անսարքությունը վերացնելու։ Ավտոտնակում բաց մալուխ է եղել, երիտասարդն անզգուշաբար ոտքը դրել է բաց հաղորդալարի վրա ու հոսանքահարվել։ Տղայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ապա նա կորցրել է գիտակցությունը։ Նրան, ինչպես հայտնեցինք, հիվանդանոց են տեղափոխել արդեն իսկ մահացած վիճակում։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դժբախտ պատահար. փրկարարներին չի հաջողվել փրկել 17-ամյա պատանու կյանքը

Ըստ թեմայի

Դժբախտ պատահար Վրաստանում. հանքի փլուզման հետևանքով կան զոհեր
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը
Դժբախտ պատահար Գյումրիում․ գնացքը վրաերթի է ենթարկել 68- ամյա կնոջը
թեգերը:
Արմավիր, Մահ, Երիտասարդ, էլեկտրաէներգիա, Դժբախտ պատահար

Գլխավոր թեմաներ