00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննախադեպ աճ. ԱԻՆ–ում նշել են հայաստանյան հրդեհների գլխավոր պատճառը

© Sputnik / Samvel SepetchyanПожар в Ботаническом саду Еревана
Пожар в Ботаническом саду Еревана  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրդեհների մեծամասնությունից կարելի էր խուսափել, եթե պատկան մարմինները հոգ տանեին, որ խոտը ժամանակին հնձվեր, տարածքը՝ ոռոգվեր։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Այս տարի Հայաստանում արձանագրվել է հրդեհների թվի աննախադեպ աճ։ Միջադեպերի մեծամասնությունը պայմանավորված է մարդկային գործոնով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:

Пожар около села Хачик - Sputnik Արմենիա
Հրդեհ Խաչիկ գյուղի մոտակայքում. կրակը կարող է հատել սահմանը

Հուլիսի 21-ին ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել` նախազգուշացնելով բնակչությանը հովիտներում և նախալեռնային շրջաններում առաջիկա հինգ օրերին հրդեհների առաջացման բարձր վտանգի մասին։

«2019թ.-ի առաջին վեց ամիսներին 2,1 անգամ ավելի շատ հրդեհներ են արձանագրվել, քան անցած տարվա նույն շրջանում։ Ինչ վերաբերում է խոտածածկ տարածքների հրդեհներին, ապա այս տարվա առաջին կիսամյակում 4 անգամ ավելի շատ է հրդեհներ են արձանագրվել, քան 2018թ.-ի նույն շրջանում»,-հաղորդեց Հայրապետյանը։

Նրա խոսքով` այս տարվա հուլիսին հանրապետությունում արձանագրվել է ավելի քան 1200 հրդեհ։ Դրանց 75 տոկոսի դեպքում վառվել է խոտածածկույթ։ Ամռանը հրդեհների թվի աճին նպաստել է, մասնավորապես, բարձր ջերմաստիճանային ֆոնը։ Բայց հրդեհները հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով։

Մեծամասամբ հրդեհի պատճառ են դառնում ծխախոտի վառվող մնացորդները։ Բռնկում կարող են առաջացնել նաև խոտի վրա թողնված ապակե շշերը։

«Շշերը կլանում են արևի ճառագայթները, և խոտը կարող է այրվել։ Հրդեհի տարածման պատճառ է նաև հացկերույթներից հետո թողնված աղբը»,–պարզաբանեց Հայրապետյանը։

Նա նշեց, որ հրդեհների մեծամասնությունից կարելի էր խուսափել, եթե պատկան մարմինները հոգ տանեին, որ խոտը ժամանակին հնձվեր, տարածքը՝ ոռոգվեր։

Այնտեղ, որտեղ այդ միջոցառումները ժամանակին են անցկացվել՝ կամ ընդհանրապես հրդեհ չի եղել, կամ էլ տեղային բնույթ է կրել։

Пожар в Ботаническом саду (13 июля 2019). Ереван - Sputnik Արմենիա
Հրդեհ` Հաղթանակի զբոսայգում. տեսանյութ

Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերում առաջացած հրդեհներին, ապա այդտեղ բարդ լանդշաֆտի և բավականաչափ տեխնիկայի բացակայության պատճառով հրդեհները հանգցնելն ավելի է բարդացել։

Հայրապետյանը նշեց, որ վերջին տարիներին շատ են եղել դեպքերը, երբ հրդեհ է առաջացել ադրբեջանական կողմից կրակոցների կամ տարածքն այրելու պատճառով։

ԱԻՆ ներկայացուցիչը կոչ արեց քաղաքացիներին հետևել հրդեհային անվտանգության տարրական կանոններին։

Հաղթանակի զբոսայգում հրդեհի հետևանքով 1.5 հա բուսածածկույթ է այրվել. տեսանյութ

Լրահոս
0