09:15 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Անգելինա և Քրիստինա Խաչատուրյան քույրերը

Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարացվել է

© Photo: Авилов Александр / АГН "Москва"
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Խաչատուրյան քույրերը մեղադրվում են 2018 թվականի հուլիսի 27–ին իրենց հորը սպանելու մեջ։ Քննությունն այժմ ստուգում է՝ արդյո՞ք Միխայիլ Խաչատուրյանը բռնաբարել է դուստրերին։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանը երեք ամսով` մինչև հոկտեմբերի 28-ը երկարացրել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը։ Այս մասին հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ փաստաբան Ալեքսեյ Պարշինը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ քննությունը ստուգում է՝ արդյո՞ք Միխայիլ Խաչատուրյանը բռնաբարել է դուստրերին: Քննչական կոմիտեն նյութերն առանձին վարույթներ է ընդունել։

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկուսը հոր գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգահարել։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը 2018–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։

Պահանջում էր «Դուք»–ով դիմել. հրապարակվել են Խաչատուրյան քույրերի առաջին ցուցմունքները

 

Ըստ թեմայի

«Խաչատուրյան քույրերը բռնության զոհ են». փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ ղեկավարին
«Այս դեպքում զոհը միայն սպանվածը չէ». Սերժ Թանկյանն աջակցել է Խաչատուրյան քույրերին
«Մեր թասիբի հարցն է». հայտնի մարդիկ պաշտպանում են Խաչատուրյան քույրերին
«Ազատություն Խաչատուրյան քույրերին». Երևանում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է ընթանում
Դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Թաթոյանը հայրասպան Խաչատուրյան քույրերի հարցը քննարկել է Մոսկալկովայի հետ
թեգերը:
Սպանություն, հայ, Ռուսաստան, Դատարան, Բռնաբարություն, Խաչատուրյան քույրեր

Գլխավոր թեմաներ