00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորիկ Դավթյանը պատմել է` ինչպես են «քցել» Սամվել Կարապետյանին

© Sputnik / Asatur YesayantsСтройка
Стройка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղմկահարույց պատմությունը, որում ներգրավված են «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկը, Վահե և Աշոտ Պարազյանները, նոր մանրամասներով է «հարստացել»։ Շվեդիայում փախստականի կարգավիճակով բնակվող Նորիկ Դավթյանը պատմել է, թե ինչպես է հաշմանդամ դարձել և դրա հետ ինչ կապ ունեն Պարազյանները։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Արմենիա» հեռուստաընկերությունը երեկ ցուցադրեց բացառիկ տեսանյութ, որի հերոսը` Շվեդիայում փախստականի կարգավիճակում բնակվող Նորիկ Դավթյանը, մեղադրում է Վահե և Աշոտ Պարազյաններին իր ծեծը կազմակերպելու մեջ, ինչի հետևանքով Դավթյանը հաշմանդամ է դարձել և, ամենայն հավանականությամբ, կկորցնի ոտքը։

Предприниматель, владелец группы Ташир Самвел Карапетян - Sputnik Արմենիա
Մեղադրանք է առաջադրվել գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն և նրա ընկերոջը

Երբ տեղեկություն է հրապարակվել այն քրեական գործի մասին, որում ներքաշված են «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկը, և գործարարներ Վահե և Աշոտ Պարազյանները, հեռուստաընկերության հետ կապ է հաստատել Նորիկ Դավթյանը, պատրաստակամություն է հայտնել ներկայանալ Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմիններին, որպեսզի նրանց պատմի իր պատմությունը։

Իսկ մանրամասներն իսկապես ապշեցուցիչ են։ Դավթյանի խոսքով` հայր և որդի Պարազյաններն այնպես են ծեծել նրան, որ փշրել են ոտքի ոսկորները։ Նորիկը պնդում է, որ բժիշկները 30 տոկոս են գնահատում անդամահատումից խուսափելու հավանականությունը։

Նորիկ Դավթյանը ծնվել է Մասիսում, 15 տարի ապրել է Կալուգայում, իսկ Շվեդիայում է հայտնվել Պարազյաններից թաքնվելու համար։

«Այդ ամբողջ ընտանիքը հանցավոր խմբավորում է։ Իմ երրորդ կարգի հաշմանդամությունը նրանց ձեռքի գործն է», – ասում է Դավթյանը։

Нарек Карапетян во время интервью агенству Sputnik Армения (17 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՔԿ–ն հերքում է Նարեկ Կարապետյանի վարկածը. Քննչական կոմիտեն տեսանյութ ունի

Նա 2007թ–ից ավագ Պարազյանի մոտ վարորդ է աշխատել, իսկ հետո դարձել նրա վստահված անձը։ Աշոտ Պարազյանն այդ ժամանակ եղել է Սամվել Կարապետյանի տեղակալը։

Նորիկին հանձնարարել են զբաղվել շինարարության ոլորտի ընկերություններով, որոնք իրար հետևից բացել են Պարազյանները։ Ամբողջ պատմությունը հյուսվել է այդ ընկերությունների շուրջ, որոնք «Տաշիր» խմբի անվան տակ մասնակցել են տարբեր մրցույթների։

Ինչպես պնդում է Դավթյանը, Սամվել Կարապետյանը գաղափար չի ունեցել այդ ընկերությունների մասին, չի իմացել նաև, որ դրանք մասնակցում են և հաղթում մրցույթներում (այդ թվում` «Գազպրոմի» հայտարարած)։

Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են. տեսանյութ

«Ֆիրման գրանցվել է, նշանակվել են հիմնադիրները և տնօրենը, բացել են բանկային հաշիվ, կազմվել են ինչ–որ կեղծ պայմանագրեր, իսկ հետո այդ ֆիրման մասնակցել է մրցույթների։ Նման ֆիրմաների ոչ մի աշխատակցի մտքով անգամ չէր անցնի, որ «Տաշիրին» ուղղակի խաբում են։ Դա հետո պարզ դարձավ, և ես առաջիններից էի, որը նկատեցի», – պատմում է Նորիկ Դավթյանը։

Հենց այդ ժամանակ Դավթյանը որոշել է այդ ամենի մասին տեղեկացնել «Տաշիրի» ղեկավար Սամվել Կարապետյանին։ Բայց չի հասցրել։

Нарек Карапетян перед началом интервью агенству Sputnik Армения (17 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ է իրականում կատարվել. գործարար Կարեն Կարապետյանի որդու բացառիկ հարցազրույցը

Պարազյանները որոշել են ազատվել նրանից և պահանջել են վերադարձնել ավելի վաղ Դավթյանին վճարած գումարը` 2,5 միլիոն ռուբլի` պնդելով, որ դրանք «Տաշիրի» փողերն են։

«Դրանք իմ փողերն էին, որովհետև ինձ վճարել էին ձևակերպված օբյեկտի համար։ Աստրախանում օբյեկտի համար ես պետք է ստանայի 1,7 միլիոն, Գելենջիկում` 1,2 միլիոն», – ասում է Դավթյանը։

Մի խոսքով, նա հրաժարվել է վերադարձնել այդ փողերը, և Պարազյանները սկսել են իրականացնել հաջորդ փուլը` վրեժը։ Կարևոր տեղեկություններ և փաստաթղթեր ունեցող Դավթյանին կանչել են գրասենյակ, և հենց այնտեղ նրան սկսել են մի քանի հոգով ծեծել։

«Մենք երեկոյան հանդիպեցինք աշխատասենյակում։ Այնտեղ էին երկու Պարազյանները, նրանց ընկերը, երկու վարորդներն ու երկու թիկնապահները։ Նրանք սկսեցին ինձ ծեծել, և միակ ելքը պատշգամբից ցատկելն էր», – ասում է Դավթյանը։

Գրեթե 10 մետր բարձրությունից ցատկելու հետևանքով Դավթյանի ոտքերն ու ձեռքը կոտրվել են։ Տուժածի խոսքով` հայրն ու որդին արդեն ներքևում մոտ քառորդ ժամ հարվածել են նրա կոտրված ոտքերին։

Полицейские в России - Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանին մեղադրող գործարարը ներգրավված է առևանգման քրգործում

Այս ամենին հաջորդել են ութ վիրահատությունն ու հաշմանդամության երրորդ աստիճանը, և եթե բժիշկները հրաշք չգործեն, ապա չի բացառվում, որ ոտքն անդամահատեն։

Մեկուկես տարի անց Աշոտ Պարազյանին հեռացրել են «Տաշիր» խմբից, իսկ նրա որդուն ռուսական իրավապահ մարմինները մեղադրում են մեկ այլ գործարար հայի առևանգելու և ծեծելու մեջ` դրամաշորթության նպատակով։ Դավթյանն ասում է, որ ճանաչում է ծեծվածին, իրեն հայտնի են այդ պատմության մանրամասները։ Հիմա նա որոշել է այլևս չլռել և պատրաստ է համագործակցել ռուսական համապատասխան մարմինների հետ։

«Ես ստիպված եմ հեռացել Շվեդիա։ Ուղղակի փախել եմ` կյանքս փրկելու համար», – ասել է Դավթյանը` ավելացնելով, որ պատրաստ է համագործակցել նաև Հայաստանի քննիչների հետ։ Նա կարծում է, որ այլևս չի կարելի լռել։

«Տաշիր» ընկերությունների խմբի պաշտոնական ներկայացուցիչ Զառա Աճեմյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2016թ-ին Աշոտ Պարազյանը (Վահե Պարազյանի հայրը) իսկապես աշխատել է «Տաշիր» ընկերությունների խմբում, որտեղից նրան հեռացրել են՝ ընկերության կապալառուների հետ խոշոր չափի գումարների հասնող կոռուպցիոն սխեմաներ կազմակերպելու համար։

Սամվել Կարապետյանի դուստրն ընդգրկվել է ՌԴ–ի լավագույն երիտասարդ ղեկավարների 100-յակում

Լրահոս
0