06:02 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Նինոծմինդա

«Հայկական» սկանդալ Վրաստանում. պատգամավորն անպարկեշտ առաջարկ է արե՞լ տնօրենին

CC BY-SA 2.0 / Alexxx Malev / Ninotsminda
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
894 0 0

Նինոծմինդայի մանկապարտեզի տնօրենը և Վրաստանի խորհրդարանի պատգամավորը միմյանց մեղադրում են «մահացու մեղքերում»։ Կողմերից ոչ մեկը մտադիր չէ հանձնվել և պատրաստ է գնալ ծայրահեղ միջոցների` իր ճիշտն ապացուցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Վրաստանում սկանդալ է ծագել, որի դերակատարներից մեկը Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանն է, մյուսը` Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։

Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը քրեական պատասխանատվության է ենթարկել Նինոծմինդայի (Սամցխե Ջավախք) մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին ու նրա հաշվապահ Անժելիկա Պուտուլյանին։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ծառայողական պարտականությունները չարաշահելու և մինչև 9 հազար լարի (3,5 հազար դոլար) բյուջետային գումար յուրացնելու համար։

Գինոսյանը մեղադրանքները հերքում է և պնդում, որ «շիլան եփել է» պատգամավոր Հենզել Մկոյանը։ Գինոսյանը համոզված է, որ Մկոյանը փորձում է մտացածին սկանդալով վրեժ լուծել իրենից նրա համար, որ բազմիցս մերժել է պատգամավորի` սեռական մերձեցման առաջարկները։

Գինոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ամեն ինչ սկսվել է 2018թ–ին մանկապարտեզում ամենամյա աուդիտի ժամանակ։

«Դեռ աուդիտի արդյունքներից առաջ տեղի քաղաքապետարանում ինձ մեղադրեցին կանոնադրությամբ չաշխատելու մեջ։ Պաշտոնապես ես Նինոծմինդա քաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրենն եմ, սակայն իմ հսկողության տակ են նաև հարակից գյուղերի նախադպրոցական հաստատությունները, որոնց բյուջեն ես եմ տնօրինում», – բացատրեց Գինոսյանը։

Ըստ փաստաթղթերի` գյուղական մանկապարտեզներ չկան, դրանք ոչ մի կերպ գրանցված չեն։ Գինոսյանը պնդում է, որ բազմիցս բարձրացրել է այդ հարցը և նշել, որ անհրաժեշտ է փոխել կանոնադրությունը և ամեն ինչ գրանցել։

Ավելի ուշ նրան մեղադրել են բյուջետային միջոցները հափշտակելու մեջ։ Ինչպես նա պնդում է, դա հնարովի գործ է։ Մանկապարտեզում, որտեղ աշխատում է Գինոսյանը, պայման կա. եթե աշխատակիցներից ինչ–որ մեկն աշխատանքի չի գալիս և նրան փոխարինում է մեկ այլ աշխատող, ապա աշխատավարձը փոխանցվում է փոխարինողին։

Տարօրինակ դեպք մանկապարտեզում. դայակը փայտով հարվածե՞լ է 5–ամյա երեխայի գլխին

Գինոսյանը և հաշվապահ Անժելիկա Պուտուլյանը մի քանի ամիս փոխարինել են փոխտնօրենին։ Հետևաբար աշխատավարձը կիսել են իրար մեջ։

Գինոսյան իր գործողություններում անօրինական ոչ մի բան չի տեսնում և մտադիր է պայքարել իր անմեղությունն ապացուցելու համար։

Նա պատմում է, որ քրեական գործ հարուցելուց առաջ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն առաջարկել է «վայր դնել լիազորությունները և հեռանալ»։ Սակայն Գինոսյանի սիրտը վատ բան է գուշակել արդեն այս տարի, երբ ոստիկանությունը սկսել է հարցաքննել ականատեսներին։

«Նրանք ստիպում էին ցուցմունք տալ իմ դեմ։ Այդ ժամանակ ես հասկացա, որ դա Հենզել Մկոյանի ձեռքի գործն է։ Նա որոշել էր կյանքի կոչել ինձ ուղղված սպառնալիքները», – ասաց Գինոսյանը։

Նրա խոսքով` 2014թ–ից Մկոյանը փորձել է մտերմանալ նրա հետ, սկզբից ընկերուհու միջոցով, հետո` զանգահարելով։ Առաջարկել է մեքենա գնել, բնակարանը վերանորոգել, հետո սեքս է առաջարկել։

«Որպես կարգին կին և մայր` ես, բնականաբար, մերժեցի նրա առաջարկները։ Նա էլ հայտարարեց, որ կոչնչացնի ինձ, ամեն ինչ կանի, որպեսզի ես չլինեմ։ Սպառնաց, որ կբռնացնի ինձ աշխատասենյակում և ինչ կուզի, կանի», – պատմում է Գինոսյանը։

Նրա խոսքով` մի անգամ Մկոյանը կանչել է իր աշխատասենյակ։

Քանի որ Գինոսյանը հասարակական կազմակերպություն է գլխավորում, համագործակցում է ԵԱՀԿ–ի հետ, ինչպես նաև ընտրությունների ժամանակ զբաղվում է թարգմանչական գործունեությամբ, մտածել է, որ հրավերը կապված է իր հասարակական գործունեության հետ։

Քաղաքական գործիչների խմբային սեքս. պատգամավորն իր գործընկերներին 18+ տեսանյութ է ուղարկել

Սակայն, նրա խոսքով, Մկոյանը սկսել է անպարկեշտ առաջարկություններ անել և հերթական անգամ մերժում է ստացել։

Գինոսյանը պնդում է, որ սկսել են ճնշել իր գործով վկաներին։ Նա արդեն դիմել է դատախազություն, Հայաստանի խորհրդարանի էթիկայի հանձնաժողով և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ 2019թ–ի հունիսի 5–ին նա դիմում է ներկայացրել Մկոյանի դեմ։

Նա նույնիսկ պատրաստ է ստի դետեկտոր անցնել։

Մկոյանը պնդում է, որ Գինոսյանն ամեն ինչ հորինել է և լկտիաբար ստում է։

«Ոստիկանությունը և դատախազությունը քրեական գործ են հարուցել նրա դեմ։ Բացի դրանից, կան բենզալցակայանների տեսախցիկների տեսագրությունները, որոնք վկայում են այն մասին, որ նա անօրինական կերպով վաճառել է մանկապարտեզին հատկացրած բենզինը։ 3 հազար լարիի ձուկ է գնել (մոտ 1100 դոլար), իսկ երեխաներին ընդհանրապես չի կարելի ձուկ տալ։ Դատախազությունն է ստուգումներ սկսել, ես ի՞նչ կապ ունեմ», – վրդովված ասաց Մկոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ինչ վերաբերում է Գինոսյանի նկատմամբ ոտնձգություններին և ճնշումներին, ապա դրանք հերյուրանք են, պնդում է պատգամավորը։ Ավելին, նա ասում է, որ վերջին յոթ ամիսներին Մկոյանը ոչ մի անգամ չի շփվել Գինոսյանի հետ և նույնիսկ նրա կողքը չի կանգնել։

Նա վստահ է, որ սկանդալը քաղաքական ենթատեքստ ունի, որը հորինել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը` Գինոսյանի օգնությամբ Մկոյանին վարկաբեկելու համար։

«Ճնշե՞լ եմ։ Թող ապացուցի, նա ոչ մի ապացույց չունի։ Կարող են վերցնել հեռախոսազանգերի ցուցակները և համոզվել, որ ես մաքուր եմ», – ասաց Մկոյանը։

Պատգամավորը նշեց, որ չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել, և եթե իր հասցեին անհիմն մեղադրանքները չդադարեն, նա զրպարտելու համար դատի կտա Գինոսյանին։

Սկանդալ խորհրդարանում. վրացի պատգամավորը հայհոյախառը sms է ուղարկել կին գործընկերոջը

Ըստ թեմայի

Սրբապղծություն մատուռում. Վրաստանի ՆԳՆ–ն հետաքննում է Ջավաքի միջադեպը. տեսանյութ
Վրաստանում նշվել է աշուղ Ջիվանու օրը. մասնակցել է նաև դեսպան Սադոյանը
Սկանդալ Ախալքալաքում. կանոնների խախտումը վերաճել է քաղաքացիներ-ոստիկանություն քաշքշուկի
թեգերը:
Կին, հայ, Ջավախք, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ