17:16 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ալեքսիս Օհանյան

«Վերադառնում եմ Երևան». ամերիկաբնակ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հավաքում է ճամպրուկը

© AP Photo / Aaron Favila
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1367240

Ամերիկաբնակ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը Արարատի ֆոնին լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik.Ամերիկաբնակ միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը գալիս է Երևան: Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:

«Ես Երևան եմ վերադառնում, մի բաժակ Shakmat բրենդի լցրե՛ք ինձ համար: Հոկտեմբերին ելույթ եմ ունենալու Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT (World Congress on Information Technology) կոնգրեսում», - գրել է նա:

Նա նշել է, որ անհամբեր սպասում է այդ օրվան: Նշենք, որ Shakmat բրենդին Օհանյանի նոր պրոյեկտն է: Բրենդիի վաճառքից ստացած շահույթը նա ուղղելու է Հայաստանում իրագործվող բարեգործական ծրագրերին։

«Էլի խմիչք կբերեմ». միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը երևանյան երեկույթի լուսանկար է հրապարակել

Նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։

«Ես էլ եմ այնտեղ լինելու։ Ուրախությամբ կլսեմ ձեզ»,– գրել է նրա էջի բաժանորդներից մեկը։ «Հպարտանում եմ ձեզնով»,– գրել է մեկ ուրիշը։

WCIT 2019 համաժողովը, որը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին, կհամախմբի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին։ Համաժողովին մասնակցության բանավոր համաձայնություններ են ստացվել Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարներից:

Հիշեցնենք` Ալեքսիս Օհանյանը Հայաստան էր եկել անցած տարվա հունիսին։

«Հայրիկի փոքրիկ աղջիկը»․ Ալեքսիս Օհանյանը ցույց է տալիս՝ ինչպես պետք է խուտուտ տալ

Ըստ թեմայի

Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի լուսանկարը զվարճացրել է բաժանորդներին
Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը բացել է սիրտը
Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել` ինչպես է հայրը հոգ տանում թոռան մասին. զվարճալի լուսանկար
Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի դստրիկը երկրպագում է մորը տրիբունայից. տեսանյութ
թեգերը:
Ալեքսիս Օհանյան, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ