11:40 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Զանգակն ու Բամբակը

Ամերիկյան դերասանուհին կոչ է անում փրկել Հայաստանի գորշ արջերին

© Photo: Roger Allen / Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Քեթրին Մքֆին Facebook-ում հայտարարել է, որ Հայաստանում 50 գերեվարված արջ կա, որոնց փրկելու համար գումար է հարկավոր։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Ամերիկյան հայտնի դերասանուհի և երգչուհի Քեթրին Մքֆին Facebook-ում հայտարարել է Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue) հետ համատեղ նախաձեռնության ու դրամահավաքի մասին։

Ըստ գրառման հայտարարված դրամահավաքի նպատակը Հայաստանի անազատության մեջ գտնվող արջերի փրկությունն է։

«Ես գումար եմ փնտրում, որպեսզի տրամադրեմ Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությանը` օգնելու 50 գերեվարված արջերի։ Մենք ուզում ենք ազատել Հայաստանի այդ հիասքանչ գորշ արջերին աներևակայելի տանջանքներից։ Այժմ նրանք ազատազրկված են ու սովի են մատնված, և մեր օգնության կարիքն ունեն»,– Facebook–ի գրառման մեջ հայտնում է դերասանուհին` իր երկրպագուներին ու հետևորդներին կոչ անելով միանալ դրամահավաքին։

Հայաստանում անազատության մեջ գտնվող կենդանիների խնդրով զբաղվող Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) հայաստանյան գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ամերիկյան դերասանուհու հայտնած տվյալներն իրատեսական են։

«Կարելի է ասել, որ 50–ը բավական իրատեսական թիվ է, քանի որ մենք անազատության մեջ գտնվող արջերին փրկելու ծրագիր ենք իրականացնում, և նման մոտավոր հաշվարկներ կան»,– ասաց մեր զրուցակիցը։

Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամում չեն թաքցնում`վայրի կենդանիներին անազատությունից վայրի բնություն տեղափոխելու համար միջոցներ են անհրաժեշտ։

«Մենք ունենք կարանտին կենտրոն, որտեղ տանում ենք կենդանիներին, պահում ենք, կերակրում ենք։ Մեզ մոտ էլ է սահմանափակ կենդանիներին պահելու տարածքը, հնարավորությունները»,– հայտնեց մեր զրուցակիցը։

Բրիտանացի և հայ մասնագետները Դաշային և նրա քոթոթներին բաց են թողել Հայաստանի անտառներում

Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի կացարանում այս պահին գերությունից ազատված 11 արջ է պահվում։

2 արջերը` Լոռու մարզի մասնավոր տարածքներից մեկից կացարան տեղափոխված Զանգակն ու Բամբակը, վայրի բնություն են բաց թողնվել մայիսի 18-ին։

Նրանց անվտանգության ապահովման ու տեղաշարժը վերահսկելու համար կենդանիների վրա նախապես տեղադրվել էին GPS ռադիոընդունիչներ։

թեգերը:
արջ, դերասանուհի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան

Գլխավոր թեմաներ