00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խստորեն դատապարտում ենք արջի և քոթոթների նկատմամբ դաժան վերաբերմունքը. հայտարարություն

Բաժանորդագրվել
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արձագանքել է համացանցում հայտնված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են ավտոմեքենայով հետապնդում մայր արջին ու երկու քոթոթին։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) խստորեն դատապարտում է Վայոց ձորի մարզում Արջերի փրկության ծրագրի շրջանակում վայրի բնություն վերադարձված մայր արջի և երկու քոթոթների նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքը՝ հրավիրելով ՀՀ ոստիկանությանն ու մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը։ Այս մասին նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում անհայտ անձինք, վայրի բնության մեջ արջերի հանդիպելով, ավտոմեքենայով հետապնդում են կենդանիներին։ Դատելով տեսանյութից` վայրի կենդանիները սարսափահար փախչում են իրենց հետապնդողներից։

«Հայտնենք, որ առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տեսանյութը նկարահանվել է մայիսին։ Կենդանիների տեղաշարժը մշտապես վերահսկվում է հատուկ սարքավորումների օգնությամբ և գտնվում է մեր մասնագետների ուշադրության կենտրոնում։ Արջերն այժմ ապահով վայրում են և ցուցաբերում են զգոնություն՝ հեռու գտնվելով մարդկանցից և բնակավայրերից»,– տեղեկացնում է հիմնադրամը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կրկին անգամ հերքում է որոշ աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունն այն մասին, որ Արենի համայնքում բնակավայրերին մոտեցած և վնաս հասցրած կենդանին վերոնշյալ առանձնյակներից մեկն է։ Հատուկ սարքավորումների կողմից մշտապես վերահսկողության տակ գտնվող կենդանիները մինչ այժմ չեն մոտեցել ոչ մի բնակավայրի, ինչը հեշտությամբ ապացուցվում է GPS համակարգի տվյալներով, որոնք FPWC չի հանրայնացնում անվտանգության նկատառումներով։

Медвежата Зангак и Банбак в дикой природе - Sputnik Արմենիա
Ամերիկյան դերասանուհին կոչ է անում փրկել Հայաստանի գորշ արջերին

Մթության մեջ մայր արջին և քոթոթներին մեքենայով հետապնդելն ակնհայտ դաժան վերաբերմունք է կենդանու նկատմամբ, ինչը կարգավորվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով, իսկ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»: Ուստի FPWC հորդորում է զերծ մնալ կենդանիներին վնասելու մտադրությունից և դրան ուղղված գործողություններից։

Վայոց ձորի մարզը մշտապես բնակեցված է եղել գորշ արջերով (Ursus arctos), որոնք պարբերաբար այս կամ այն կերպ առնչվել են բնակիչների հետ, սակայն վերջին շրջանում Արջերի փրկության ծրագրի շրջանակներում բնություն վերադարձված արջերի նկատմամբ անտեղի «ուշադրությունն» ըստ ամենայնի ուղղորդված է և բնական չէ։

Բրիտանացի և հայ մասնագետները Դաշային և նրա քոթոթներին բաց են թողել Հայաստանի անտառներում

Հիմնադրամը կոչ է անում Արենի համայնքի բնակիչներին չտրվել սադրանքներին և առաջնորդվելով խելամտությամբ։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել Արենի համայնքի բնակիչներին լուծելու արջի՝ բնակավայր մուտք գործելու խնդիրը:

Լրահոս
0