20:28 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Հայկական բանակ

Հոգեկան խանգարումներով անձինք բանակ չեն զորակոչվի. ՊՆ–ն ուղղեց սխալը

© Photo : official site of the MoD of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
118 0 0

Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են համարվելու զինվորական ծառայության համար:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հոգեկան բոլոր տեակի խանգարումներով անձինք այսուհետ կազատվեն զինվորական ծառայությունից։

Այսօր հերթական նիստում նման որոշում է կայացրել ՀՀ կառավարույունը։ Նախագիծն առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հաշվի առնելով բանակում վերջին 1 տարում գրանցված դեպքերը։

Բանն այն է, որ 2018թ.–ի ապրիլին ՀՀ նախորդ կառավարությունը փոփոխություններ էր կատարել զինծառայությունից ազատող հիվանդությունների ցանկում, որով որոշվել էր թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց` անկախ վարքային խանգարումներից, զորակոչել բանակ։

«ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 404-Ն որոշման ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց տվեցին, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա»,– ասված է կառավարության` այսօր ընդունած որոշման մեջ, որով 2018թ.–ի որոշման համապատասխան կետերը չեղյալ են հայտարարվում։

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են համարվելու զինվորական ծառայության համար:

Որոշման ընդունումը, Պաշտպանության նախարարության համոզմամբ,  կապահովի զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումն ու իրականացումը, կբացառի այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:

Որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման։

Հիշեցնենք` վերջին նման աղմակահարույց դեպքը տեղի էր ունեցել 2018թ.–ին զորակոչված զինծառայող Յուրի Բրոյանի հետ, ով ունի ժառանգաբար փոխանցվող հոգեկան առողջության խնդիր։ Ըստ մամուլի հրապարակումների` նա ծառայության ընթացքում ծեծի է ենթարկվել հրամանատարի կողմից, ինչի հետևանքով տեղափոխվել էր հոգեկան առողջության կենտրոն:

Դեպքին ս.թ. հունվարին անդրադարձել էր նաև նախարար Դավիթ Տոնոյանը` չհերքելով, որ բանակում նման զինծառայողների հետ կապված դժվարություններ կան։

Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով

Ըստ թեմայի

Զինվորների համար նախատեսված օճառը` վաճառքում. պարզաբանում է ԶՈւ թիկունքի պետը. տեսանյութ
Ի՞նչ է խոսել Արմեն Սարգսյանը զինվորների հետ. նախագահը մարտական դիրք է այցելել
Զինվորներին ավելի լավ կկերակրեն. Տոնոյանն առաջընթաց է խոստանում զինված ուժերում
Զինվորներին կազատեն ճաշարանի վերակարգերից և կկերակրեն միայն տեղական մթերքով. ՊՆ
Ինչի համար էին վիճել զինվորն ու ավագը. Վոլոդյայի մահվան դեպքի մանրամասները. «Ժողովուրդ»

Գլխավոր թեմաներ