19:41 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
ԱԻՆ

Հրդեհներն ավելացել են, իսկ փրկարարները նույնիսկ համազգեստ չունեն. նախարարը փող խնդրեց

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
20 0 0

3 հերթափոխի փրկարարները ստիպված են լինում նույն համազգեստը հանգել։ ԱԻն–ին բյուջեով հատկացված միջոցները չեն բավարարում։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. 2019թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հրդեհների և կանչերի թիվը կրկնակի ավելացել է։

Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` նշելով, որ 2018թ.-ի առաջին կիսամյակում գրանցվել է 1395, 2019-ի նույն ժամանակահատվածում`2920 դեպք։

«Հրդեհների աննախադեպ ավելացում է եղել, ինչի հետևանքով առաջացել է վառելիքի գերածախս, որը բերել է փրկարար ծառայության 3-րդ և 4-րդ եռամսյակների համար նախատեսված վառելիքի օգտագործման»,– ասաց Ցոլակյանը։

ԱԻ նախարարը նշեց, որ հաճախ փրկարարներն ստիպված են եղել սպասարկել ոչ միայն իրենց ամրակցված, այլև հարակից տարածքները, ինչը նույնպես հավելյալ ծախսերի է հանգեցրել։ Բացի այդ, 2018 թ.–ի համեմատ փրկարարներն այս տարի ավելի շատ հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ են շահագործել` ի հաշիվ Ճապոնիայի կառավարության տրամադրած 28 և ռուս–հայկական ազդարարման կենտրոնի հատկացրած 26 միավոր տեխնիկայի։

Այսպիսով, Ցոլակյանի խոսքով, հրդեհների դեպքերին այսուհետ ևս արագ արձագանքելու համար ԱԻՆ–ին անհրաժեշտ է լրացուցիչ 42 մլն դրամի վառելիք։

Վառելիքից բացի փրկարարներին նաև համազգեստը չի բավարարում։ Նախարարի խոսքով, 3 մարտական հերթափոխերից միայն մեկն է ապահովված համազգեստով։

«Դա անձնական գույք է , բայց մարդիկ ստիպված են լինում նույն համազգեստը հագնել հերթափոխի ժամանակ»,– ասաց Ցոլակյանը։

Որպեսզի գոնե երկու հերթափոխ համազգեստ ունենա, նախարարի հաշվարկով՝ անհրաժեշտ է լրացուցիչ 95 մլն դրամ։

Փրկարարական այլ միջոցների` կենդանիներին քնեցնող հեղուկների, նկարահանման սարքերի, սաղավարտների, սղոցների ձեռքբերման համար անհրաժեշտ է ևս 40 մլն դրամ։

Լրացուցիչ գումարներ են անհրաժեշտ նաև Սևանում փրկարարական հենակետերի ու արգելանշանների տեղադրման համար։

Այս ամենի համար Ֆելիքս Ցոլակյանը կառավարությանն առաջարկեց լրացուցիչ 260 մլն դրամ գումար հատկացնել նախարարությանը։

Կառավարությունը որոշեց բավարարել նախարարի առաջարկն ու բյուջեի լրացուցիչ միջոցներից տրամադրել համապատասխան գումարը։

Խոշոր հրդեհ Երևանում, տանիքներ են այրվել, բնակիչներից մեկը ծխահարվել է

Ըստ թեմայի

ԱԻՆ-ը ծանրաբեռնված է աշխատում. 6 ամսում` 1 միլիոն հեռախոսազանգ
ԱԻՆ-ն ու ոստիկանությունը պե՞տք է իրար միացնել. նախարար Ցոլակյանի կարծիքը
Վտանգ կա, բայց ամեն ինչ վերահսկելի է. ԱԻՆ–ը` սպասվող հեղեղումների մասին
Ինչու են երևանյան վերելակներն ավելի հաճախ խափանվում. ԱԻՆ–ն ունի հարցի պատասխանը
ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է` սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
թեգերը:
ՀՀ կառավարություն, հրդեհ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Գլխավոր թեմաներ