00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոտ 100 ուղևոր չկայացած չվերթի պատճառով մնացել են Եգիպտոսում. տուրիստականից խաբվածները

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զվարթնոց» օդանավակայան հասած, բայց այդպես էլ Կարմիր ծովը չտեսած ուղևորները քիչ էին, հիմա էլ նրանց ավելացան Եգիպտոս հասած, բայց այնտեղից վերադառնալ չկարողացողները:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան պիտի կայանար A&r տուրիստական ընկերության Երևան-Հուրգադա չարտերային թռիչքը: Ճամպրուկներով և հանգստի տրամադրությամբ քաղաքացիները միայն օդանավակայանում պարզեցին, որ չվերթը չի կայանալու: Ավելին, պարզվեց, որ ավելի վաղ ընկերության չվերթով Հուրգադա հասած ուղևորները, որոնք այսօր պիտի վերադառնային, չեն վերադարձել, որովհետև Հուրգադա-Երևան թռիչքը ևս չի կայացել: Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեսպանությունն առավոտից կապի մեջ է Հուրգադայում մնացած ուղևորների հետ, բացի այդ բանակցությունների մեջ է նաև փոխադրող ընկերության հետ:

«Ինչպես մեզ տեղեկացրին փոխադրող ավիաընկերությունից, վերջինս չի իրականացրել թռիչքը հայաստանյան տուրիստական ընկերության չկատարած ֆինանսական պարտավորությունների պատճառով», - ասաց Մովսեսյանը:

Դեսպանության ունեցած տեղեկություններով` այս պահին Հուրգադայում մնացած քաղաքացիները մոտ 100-ն են: Մինչդեռ հայաստանյան տարբեր տուրիստական ընկերություններ մեզ հետ զրույցում նշեցին, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների` Հուրգադայում A&R տուրիստական ընկերության ավելի վաղ Երևան-Հուրգադա իրականացրած չարտերային թռիչքների արդյունքում ներկայում մոտ 400 քաղաքացի մնացել են Հուրգադայում, միգուցե առայժմ ահազանգ են հնչեցրել մոտ 100-ը, որովհետև մյուսների հանգստյան ուղեգրերի ժամկետը դեռ չի ավարտվել, հետևաբար նրանք դեռ հանգիստն են վայելում:

Туристы на территории гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա
Ինչու հայ զբոսաշրջիկները չեն կարողանում Եգիպտոսից Հայաստան վերադառնալ. հայտարարություն

Տեղեկացնենք, որ ըստ A&R տուրիստական ընկերության գովազդային հայտարարությունների` ընկերությունը համագործակցում է Almasria Airlines-ի հետ: Նշենք, որ այդպես էլ չի կայացել A&R տուրիստական գործակալության գովազդած 11. 07, 16.07, 18.07, 23.07 Երևան-Շարմ Էլ Շեյխ չարտերային թռիչքները, նաև 10.07, 13.07 և նաև այսօր 25. 07-ին Երևան - Հուրգադա չարտերային թռիչքները:

Զբոսաշրջային դրախտ. ինչպես են հայ զբոսաշրջիկներին խաբում Եգիպտոսում

Այս պահին Հուրգադայում մնացած ուղևորները հավանաբար մեկնել են 18.07-ին կայացած Երևան-Հուրգադա չարտերային թռիչքով:

Մեզ հետ զրույցում դեպի Եգիպտոս ուղիղ կանոնավոր և չարտերային թռիչքներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները նշեցին, որ Հուրգադայում մնացած բոլոր քաղաքացիների միանգամից հետվերադարձը այլ ավիաընկերություններով ևս հնարավոր չէ այս պահին կազմակերպել, որովհետև օդանավերը Երևանից Եգիպտոս և հակառակ ուղղությամբ մեկնում են ընդամենը մատների վրա հաշված ազատ տեղերով կամ անգամ առանց ազատ տեղերի, հետևաբար մեկ կամ նույնիսկ երկու չվերթով 100 քաղաքացու վերադարձնել չեն կարող։

День города Еревана. 2797-летие Эребуни - Sputnik Արմենիա
Անարդարացիորեն անտեսվածը. CNN–ը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել Երևան

Դեպի Եգիպտոս կանոնավոր և չարտերային թռիչքներ իրականացնող ընկերությունների ղեկավարների խոսքով՝ իհարկե, որևէ ընկերություն ապահովագրված չէ տեխնիկական խնդիրներից, բայց եթե թռիչքն իրականացնող որևէ ընկերության ինքնաթիռ տեխնիկական խնդիր ունի, ապա ինքնաթիռն այլ ինքնաթիռով է փոխարինվում կամ թռիչքը հետաձգվում է մի քանի ժամով, այլ ոչ թե հանվում։ Ի վերջո, հատուցում տրամադրելը ուղևորներին միայն իրենց վճարած գումարները վերադարձնել չի նշանակում, այլ ընկերությունը պարտավորվում է այլ թռիչքով ուղևորներին փոխադրել նախապես խոստացված ուղղությամբ։

Ի դեպ, վերջերս A&R տուրիստական ընկերությունը դեպի Հուրգադա ուղիղ չարտերային թռիչք իրականացրեց շատ արտասովոր երթուղով՝ Երևան-Կիպրոս-Հուրգադա։ Ինքնաթիռը իբրև թե վերալիցքավորման նպատակով ուղիղ Հուրգադա մեկնելու փոխարեն երկժամյա կանգառ կատարեց Կիպրոսում, այնուհետև շարունակեց ճանապարհը դեպի Հուրգադա։ Ըստ տեղեկությունների՝ այդ անգամ ևս A&R տուրիստական ընկերությունը չէր վճարել ավիափոխադրողի գումարները, ինչի պատճառով օդանավը կանգառ էր կատարել Կիպրոսում՝ սպասելով պահանջվող գումարի փոխանցմանը։

Հավելենք, որ ըստ տուրիստական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների՝ թեպետ ընկերությունը դեպի Շարմ Էլ Շեյխ չարտերային թռիչք այդպես էլ չի իրականացրել, բայց Շարմ Էլ Շեյխում մնացած ուղևորներ ևս եղել են, որովհետև ավելի վաղ տուրիստական ընկերությունն այլ ավիաընկերությունների կողմից իրականացվող չվերթերի համար մեկ ուղղությամբ (one way) տոմսեր է ձեռքբերել՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ՝ հույս ունենալով, որ հակառակ ուղղությամբ՝ Շարմ Էլ Շեյխից Երևան ուղևորներին կհասցնի արդեն իր չարտերային թռիչքով, որը, սակայն, ևս չի իրականացվել։ Հանգստի մեկնել պատրաստվող տասնյակ ուղևորներ փորձել են իրենց հանգիստը փրկել՝ մեկնելով Եգիպտոս կանոնավոր և ոչ կանոնավոր այլ թռիչքներով, սակայն դա ոչ բոլորին է հաջողվել, որովհետև այժմ զբոսաշրջային բարձր սեզոն է, և տոմսերն արագ են սպառվում։

Адвокат Арам Орбелян - Sputnik Արմենիա
«Սպուտնիկ» զբոսաշրջային գործակալության դեմ գո՞րծ է հարուցվել. պարզաբանում է Արամ Օրբելյանը

Բացի այդ, մինչ այս չկայացած թռիչքների համար A&R ընկերությունը իբրև թե «փոխհատուցում» է տվել քաղաքացիներին՝ վերադարձնելով հանգստի ուղեգրերի համար նրանց վճարած գումարները։ Բայց քանի որ A&R ընկերությունը շուկայում դեմպինգով է զբաղվել՝ ուղեգրեր վաճառելով շուկայում գոյություն չունեցող, շատ ցածր արժեքներով, այլ տուրիստական ընկերություններ չեն կարողանում քաղաքացիներին նույն գումարով ուղեգրեր վաճառել։

Տեղեկացնենք, որ A&R ընկերությունը ներկայանում է որպես «Թեզ տուր» տուրիստական խոշոր ընկերության պաշտոնական ներկայացուցիչ: Վերջինս 2011 թվականին հայաստանյան շուկայից հեռացավ զբոսաշրջային ոլորտի մեկ այլ տխրահռչակ սկանդալից հետո` Նոր տարվա շեմին օդանավակայանում թողնելով Եգիպտոսի և Թուրքիայի հանգստյան ուղեգրեր գնած հարյուրավոր քաղաքացիների:

Ինչպես են «Զվարթնոցի» տաքսիստները խաբել օտարերկրացիներին. տեսանյութ

Լրահոս
0