03:23 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Գորգի լվացում

Վարդավառն ԱԺ-ում. պատգամավորները գորգ են լվալո՞ւ

© facebook/ Հայկական գորգի ազգային կենտրոն / National Center of Armenian Carpet
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
19320

«Ջրալի» տոնի կապակցությամբ խորհրդարանի բակում արտասովոր միջոցառում է կայանալու։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Վարդավառի կապակցությամբ Ազգային ժողովի դիմաց գորգ լվալու միջոցառում է անցկացվելու։

Միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 28-ին։ Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։

Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։

«Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կզրուցենք գորգերի մասին, կխաղանք քվեսթ»,– նշված է միջոցառման ազդագրում:

Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:

Մեր ձեռքից չեք փախչի, բռնելու ենք ու ջրենք. ինչպես են հայերը Վարդավառը նշել Վրաստանում

 

Ըստ թեմայի

ԱԺ պատգամավորի ավտոմեքենայի հայելին «թռցրել» են. լուսանկար
Փաշինյանը դժգոհել է պատգամավորների «վոյաժներից». նա հրահանգ է իջեցրել. «Փաստ»
Մակունցը պատգամավորներին հանձնարարում է կարդալ Ստամբուլյան կոնվենցիան. «Հրապարակ»
թեգերը:
Պատգամավոր, Վարդավառ, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ