00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հսկայական հերթեր Ճապոնիայի նավահանգիստներում. հայ ավտոներկրողները փակուղու մեջ են

© REUTERS / Issei KatoКонтейнеры в порту в Токио (22 марта 2017). Япония
Контейнеры в порту в Токио (22 марта 2017). Япония - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձգտելով մինչև մաքսատուրքերի բարձրանալը հասցնել հնարավորինս շատ ավտոմեքենաներ ներկրել` հայ ավտոներկրողներն այս տարվա սկզբից սկսել են զանգվածային կերպով մեքենաներ գնել Ճապոնիայից և ԱՄՆ–ից։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ճապոնիայից ավտոմեքենաներ ներկրողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. արդեն մի քանի օր է՝ շատ աճուրդներ գրեթե դադարեցվել են, և անհնար է նոր ավտոմեքենաներ գնել։

Նախկինում ներկրողները մասնակցել են աճուրդների, գնել ավտոմեքենաներ, այնուհետև դրանք 2-3 ամվա ընթացքում առաքել Հայաստան։ Այժմ այդ մարդկանց համար դժվարին ժամանակներ են։

Авторынок - Sputnik Արմենիա
Ավտոներկրողներն օրենքի հեղինակներին հրավիրում են ավտոշուկա

Ինչպես հայտնի է, 2020թ.-ի հունվարի 1-ից Հայաստանն անցնում է ավտոմեքենաների եվրոպական տուրքերի։ Մեր երկիրը 2015թ.-ից ԵԱՏՄ անդամ է, բայց բացառության կարգով օգտագործել է ավտոմեքենաների ազգային տուրքեր (որոնք զգալիորեն ցածր են եվրասիականից)։

Ձգտելով հասցնել հնարավորինս շատ ավտոմեքենաներ ներկրել մինչև մաքսատուրքերի բարձրացումը, որպեսզի հետո դրանք շահավետ գնով վաճառեն և գումար վաստակեն, հայ ներկրողներն այս տարվա սկզբից զանգվածային կերպով տրանսպորտային միջոցներ են գնում Ճապոնիայից (ինչպես նաև ԱՄՆ–ից)։ Ավտոմեքենաներ նախկինում էլ են ներկրվել, բայց որքան մոտենում է 2020թ.-ը, այնքան գնորդները շատ են շտապում։

Այսպես, 2018թ.-ին ընդհանուր առմամբ Հայաստան է ներկրվել մոտ 67 հազար ավտոմեքենա, իսկ այս տարվա յոթ ամիսներին արդեն մոտավորապես 70 հազար ավտոմեքենա է բերվել։

Այդ շտապողականությունը չար կատակ է խաղացել գործարարների գլխին։ Հսկայական հերթեր են գոյացել, ճապոնական նավահանգիստները չեն հասցնում բեռնավորել գնված ավտոմեքենաները, իսկ կոնտեյներներում դրանց համար տեղ չի մնացել։ Հատկապես լուրջ է 7 տեղանոց ավտոմեքենաների հարցը։ Դրանք ավելի մեծ են սովորական ավտոմեքենաների համեմատ, հետևաբար, ավելի շատ տեղ են զբաղեցնում։

Ավտոմեքենաների ահռելի քանակի պատճառով դրանք Հայաստան առաքելու ժամկետը նախկին 2-3 ամիսների փոխարեն հիմա ավելի երկար է։ Միջնորդները չեն կարող երաշխավորել, որ հուլիսին գնված ավտոմեքենան գոնե տարեվերջին կհասնի հասցեատիրոջը։

Մեծ է հավանականությունը, որ գնորդներն իրենց նոր ավտոմեքենաները կմաքսազերծեն արդեն հաջորդ տարի, բայց նոր, ավելի բարձր սակագներով։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց, որ մտադիր են հուլիսի 26-ին բողոքի ակցիա կազմակերպել Հայաստանի կառավարության շենքի մոտ։ Ներկրողները գործադիր իշխանությունից պահանջում են գտնել խնդրի լուծումը։

«Մեզ ասել են, որ ԵԱՏՄ–ում բանակցություններ են ընթանում`որոշ ժամանակ ևս գործող մաքսատուրքերը պահպանելու համար։ Առայժմ նորություններ չկան։

Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Քանի՞ մեքենա է ՀՀ ներմուծվել 7 ամսում. Նորագավիթի բաժիններում կաշխատեն 7–օրյա գրաֆիկով
Ուստի մենք ուզում ենք հավաքվել կառավարության մոտ և պահանջել պարզաբանել, թե մենք ինչ անենք, ինչպիսի ճակատագիր է սպասվում մեր ներկրողներին»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ միջնորդները ներկրողներից պահանջում են հատուկ անդորրագիր, որը գնված ավտոմեքենայի համար վճարելու երաշխիք է տալիս։ Բայց, եթե ավտոմեքենան պետք է Հայաստան հասնի 2020թ.–ի հունվարից ոչ շուտ՝ ներկրողները դրանք գնելու իմաստ չեն տեսնում։ Եվ առայժմ նախադրյալներ չկան, որ այդ հարցն ինչ–որ կերպ կլուծվի։

Միաժամանակ, խնդիրն առայժմ վերաբերում է միայն ճապոնական մեքենաների ներկրմանը։ ԱՄՆ–ում, որտեղից նույնպես ավտոմեքենաներ են բերվում Հայաստան, նավահանգիստներն ու նավերն ավելի շատ են, այնտեղ առաքման ժամկետների և ժամանակացույցների խափանումներ չեն նկատվում։

Լրահոս
0