06:35 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Կարեն Խաչանով

Հայկական արմատներով հաջողակ աստղերն ընդգրկվել են Forbes–ի վարկանիշում. ովքե՞ր են նրանք

© Sputnik / Алексей Филиппов
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Forbes ամսագրի ռուսական հրատարակչության հրապարակած «Շոու-բիզնեսի և սպորտի ամենահաջողակ աստղեր» վարկանիշային աղյուսակում հայկական արմատներով անձինք կան:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Forbes ամսագրի ռուսական հրատարակչությունը հրապարակել է «Շոու-բիզնեսի և սպորտի ամենահաջողակ աստղեր  2019» վարկանիշային աղյուսակը: Այս մասին տեղեկանում ենք forbes.ru կայքից:

Խաչանովն իր տեղը զիջեց հույնին. թենիսիստը զբաղեցրել է 12–րդ տեղը ATP վարկանիշում

Ռուսական Forbes–ի հրապարակած մինչև 40 տարեկաների 40 ամենահաջողակների շարքերում հայտնվել են նաև ռուսական սպորտի և շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք հայկական ծագում ունեն:

Шоумен Михаил Галустян
© Sputnik / Владимир Песня
Միխայիլ Գալուստյան

Թենիսի աշխարհի վարկանիշային աղյուսակում 11-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Խաչանովը ռուսական Forbes-ի 20-րդ տեղում է`իր հաշվեհամարին 4.1 մլն դոլարով: 2018 թվականի նոյեմբերին Խաչանովը հաղթանակ տարավ թոփ տասնյակի 4 թենիսիստների հանդեպ, որոնց թվում էր նաև Նովակա Ջոկովիչը:

«Հարբեցողության հիմն». թողարկվել է Միշա Գալուստյանի և Ռևայի տեսահոլովակը․ տեսանյութ

22-րդ հորիզոնականում է հայտնվել շոումեն և կատակերգական դերասան Միխայիլ Գալուստյանը, ում եկամուտը կազմում է 2.2 մլն դոլար, իսկ Instagram սոցիալական ցանցի հետևորդների թիվը`10 միլիոնի:

Завоевавшая золотую медаль Кубка России Евгения Медведева (22 февраля 2019). Нижний Новгород
© Sputnik / Нина Зотина
Եվգենյա Մեդվեդևա

Միխայիլ Գալուստյանը նաև եղել է մեկ այլ՝ «40 տարեկանից ցածր ամենահաջողակ երգիծաբանների – 2019» վարկանիշային աղյուսակում:

Թռչող Մեդվեդևան և Զագիտովայի խաղալիքները. գեղասահքի ԱԱ լավագույն լուսանկարները

Վարկանշային աղյուսակի վերջին տեղում հայտնվել է հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան): Աշխարհի  կրկնակի չեմպիոն (2016 և 2017 թ.) և տվյալ վարկանիշի ամենաերիտասարդ ներկայացուցիչներից մեկն իր հաշվին ունի 700 հազար դոլար:

Ըստ թեմայի

«Հոր կտորն է». Միխայիլ Գալուստյանը ցույց է տվել դստերը. լուսանկար
«Գալուստյանը կսնանկացնի ՏՆՏ–ն». Սեմյոն Սլեպակովը` «Նաշա Ռաշայի» նոր սեզոնի մասին
Ինչպես է Միխայիլ Գալուստյանը շնորհավորել «լավագույն վրացիներից մեկի» հոբելյանը. տեսանյութ
թեգերը:
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան, Միխայիլ Գալուստյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ