00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օդորակիչային փսիխո՞զ. ի՞նչ է կատարվում Հայաստանի տեխնիկայի խանութներում

© Sputnik / Aram NersesyanКондиционер
Кондиционер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս օրերին օդորակիչները գովազդի կարիք չունեն, բնությունը մրցակցությունից դուրս է։ Արդյո՞ք կբավականացնեն բոլորին։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Անտանելի հուլիսյան շոգը ստիպել է Հայաստանի բնակիչներին փրկություն գտնել օդորակիչների միջոցով։ Մարդիկ շտապում են գնել տեխնիկայի այդ հրաշքը, իսկ խանութների ցուցափեղկերը և սոցիալական ցանցերում դրանց էջերը ողողված են զեղչերի մասին հայտարարություններով։

Վերջին շրջանում եղանակը կարծես նրանց օգտին է աշխատում։

Sputnik Արմենիան մի շարք խոշոր խանութներից փորձեց պարզել, թե հուլիսին որքան են աճել օդորակիչի վաճառքի ծավալները։

Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Ինչպես է Միհրան Հարությունյանը պայքարում երևանյան շոգի դեմ. տեսանյութ

«Կարող եմ ասել, որ միայն այս շաբաթ վաճառքը կրկնակի աճել է», – հայտնեցին «Vega» տեխնիկայի խանութների ցանցից։

Ինչպես տեղեկացրեցին, մարդիկ հիմնականում վարկով են գնում օդորակիչներ։ Գնորդները հազվադեպ են ամբողջ գումարը միանգամից վճարում։

Նույնանման իրավիճակ է նկատվում «Beko» խանութ սրահներում, որտեղ նույնպես գրանցվել է օդորակիչների վաճառքի զգալի աճ։ Հուլիսի վիճակագրությունը խոսում է այն մասին, որ վաճառված օդորակիչների քանակն աճել է մոտավորապես 70-100 տոկոսով։ Այստեղ վարկով գնումները կազմում են գործարքների ընդհանուր թվի մոտ 50 տոկոսը։

«Էլդորադո» խանութում ասացին, որ հունիսի կեսերից վաճառքի ծավալները զգալի մեծացել են, թեև թվեր չնշեցին։

Ինչ վերաբերում է քաղաքացիների բողոքին այն մասին, որ օդորակիչները հաճախ են փչանում, ապա խանութում նման բան չեն նկատել։ Շատ բան վերջին հաշվով կախված է ծառայության որակից և ժամկետից, բայց խանութներում պնդում են, որ «որակյալ տեխնիկայի հետ խնդիրներ չեն ծագում»։

Как живут люди на блошином рынке в Ереване - Sputnik Արմենիա
«Սև չորեքշաբթի» Հայաստանում. փչացած տեխնիկայի համար մարդիկ կարող են փոխհատուցում ստանալ

Օդորակիչների սպասարկման և վերանորոգման «Conditioner.am» մասնագիտացված կենտրոնից Sputnik Արմենիային ասացին, որ օդորակիչների վերանորոգման աճ չի նկատվել։ Դա վերաբերում է ոչ միայն վերանորոգմանը, այլ նաև տեղադրմանը։ Նրանք ավելի շատ պատվերներ էին ակնկալում։

«Ամենայն հավանականությամբ, շատ դեպքերում օդորակիչները գնում են տեղադրման ծառայության հետ մասին։ Անցած տարվա համեմատ ակտիվությունը զգալիորեն թուլացել է», – ասաց կենտրոնի աշխատակիցը։

Բացի դրանից, նրա կարծիքով, քանի որ շոգը միանգամից վրա չի հասել, շատերը հույս ունեն, որ ամռանը կդիմանան նաև առանց օդորակիչի։

Մասնավոր հիմունքներով աշխատող մեկ այլ վարպետ Sputnik Արմենիային ասաց, որ հիմա նա բացարձակապես ազատ ժամանակ չունի պատվերների քանակի պատճառով։ Խոսքը թե՛ վերանորոգելու, թե՛ տեղադրելու, թե օդորակիչներում ֆրեոնը փոխելու մասին է։

Տեխնիկայի բոլոր խանութներում նշում են, որ որքան երկար տևի շոգը, այնքան երկար կպահպանվի պահանջարկը։

Նույնպիսի հույսեր է փայփայում նաև ծանոթ անհատ վարպետը։

Լրահոս
0