00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը հորդորում է անտարբեր չլինել Մուրադյան վարժարանի ճակատագրի հանդեպ

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян встретился с представителем армянских мхитаристов Левоном архиепископом Зекияном (26 июля 2019). Париж
Президент Армен Саркисян встретился с представителем армянских мхитаристов Левоном архиепископом Зекияном (26 июля 2019). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը կոչ է անում առաջարկներ ներկայացնել, թե ինչպես կարելի է պատմական կառույցը վերականգնել, նորից ծառայեցնել հայրենիքին։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Президент Армен Саркисян посетил Лорийскую крепость в рамках рабочего визита в Лорийскую область (20 июля 2019). Степанаван - Sputnik Արմենիա
«Խոսելու գայթակղությունը մեծ է...». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նրանք խոսել են Մխիթարյան միաբանության գործունեության, այսօրվա դժվարությունների ու խնդիրների, մասնավորապես, Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի ապագայի վերաբերյալ։

Հանդիպումից հետո Հանրապետության նախագահն ու Սրբազանը այցելել են Փարիզի մերձակա արվարձան Սևրում գտնվող Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարան և մշակութային կենտրոն։

Մեծ Փարիզի «Ոսկե եռանկյունու» ճիշտ կենտրոնում գտնվող վարժարանի շենքը, որը համարվում է Սփյուռքի պատմության ամենախորհրդանշական հաստատություններից մեկը, Մխիթարյանների սեփականությունն է: Վարժարանը հիմնվել է 1834թ. Լուի-Ֆիլիպ թագավորի հրամանով, ներկայիս շենքում սկսել է գործել 1928 թվականից և կրթել է հայ պատանիների ու երիտասարդների բազմաթիվ սերունդների: Վերջին տարիներին այն կանգնած է բազմաթիվ դժվարությունների առջև: Մխիթարյան միաբանությունը բավարար միջոցներ չունի վերանորոգելու և որպես մշակութային ու կրթական օջախ ծառայեցնելու ոչ բարվոք վիճակում գտնվող շենքը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ այն ազգային հարստություն է, փորձ է արվում գտնել ճիշտ լուծումներ։

Նախագահ Սարգսյանը շրջել է վարժարանի և մշակութային կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին:

«Այսօր ինձ բախտ է վիճակվել գտնվել մեր ժողովրդի արժեքներից մեկի սրտում,-նշել է նա։- Ուզում եմ դիմել մեր բոլոր հայրենակիցներին` երբ գալիս եք Ֆրանսիա, Փարիզում կա մի գեղեցիկ վայր` այս մանկավարժական կենտրոնը, որը երկու հարյուր տարուց ավելի ծառայել և շարունակում է ծառայել հայ ժողովրդին»։

Սարգսյանն ասել է, որ որպես հայ մարդ, իր համար մեծ պատիվ է այդ վայրում գտնվելը:

Президент Армен Саркисян посетил монастырский комплекс  Одзуна в рамках рабочего визита в Лорийскую область (20 июля 2019). Одзун - Sputnik Արմենիա
Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

«Ցանկացած հայ մարդու համար է մեծ պատիվ գալ իր սեփական պատմությանը, դրա ակունքներին ու արժեքներին ծանոթանալու,-ասել է նախագահը։- Այս պալատի սենյակներից մեկում Դիդրոն է մահացել։ Ֆրանսիայի կայսեր քարտեզագիտության ղեկավարի տունն է եղել։ Սա ֆրանսիական և, միաժամանակ, նաև հայկական պատմությունն է։ Առիթ է նորից շնորհակալություն հայտնել Մխիթարյան միաբանությանը, որ այս մեծ արժեքը պահել և պահպանել է ողջ ժողովրդի համար»։

Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը պատմական է համարել Հայաստանի նախագահի այցելությունը վարժարան:

«Ինձ համար մեծ երջանկություն էր հանդիպել նախագահի հետ և հյուրընկալել վարժարանում: Ամեն օր չէ, որ Հայաստանի նախագահն այցելում է վարժարան: Պարոն նախագահն իմաստուն և հեղինակավոր անձ է, և նրա նախագահությունը համարում եմ մեր հայրենիքի, հայոց աշխարհի համար Աստծո պարգև»,-ասել է նա:

Արքեպիսկոպոսը տեղեկացրել է, որ Մխիթարյաններին պատկանող բոլոր հաստատություններում սկսել են վերանորոգման գործընթաց:

«Հիմնական կարգն այն է, որ պատմական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը բացարձակապես վաճառքի առարկա չեն, -ասել է նա: - Հետևաբար, այս կալվածքը՝ 13 500 մետր քառակուսի տարածությամբ, ամբողջությամբ մնում է որպես Միաբանության կալվածք»:

Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանն ասել է, որ մտածում են շենքի պատմությանն արժանի հայագիտական մեծ կենտրոն ստեղծել, որը կունենա իր գիտահետազոտական մասը, հանդիսությունների բաժինը և հետազոտողների համար հյուրընկալ վայր կդառնա: Իսկ շենքի հետևի հատվածում, ըստ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի, մտադրություն կա կառուցել շահութաբեր մի վայր:

«Եթե առաջիկա 8 ամիսների ընթացքում որևէ կազմակերպություն, հայկական հաստատություն, անհատ երևան գա և առաջարկի լավագույն պայմանները, քան եղել են, անկասկած, դուռը բաց է, և անմիջապես սեղան կնստենք բանակցելու համար՝ քննարկելու պայմաններն ու հասնելու եզրակացության»,- ասել է նա:

Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանն ասել է, որ հինավուրց այս վարժարանն ունի հարուստ պատմություն և Մխիթարյան միաբանության կրթական օրրաններից է։ «Այն հայության տունն է, Հայաստանի մի փոքրիկ կտորը, որը հարուստ է պատմական ու մշակութային արժեքներով»,-ընդգծել է նա։

#AraratChallenge: Рубен Варданян - Sputnik Արմենիա
AraratChallenge. Ավրորան նոր մարտահրավեր է նետում աշխարհին

Անդրադառնալով շենքի շուրջ ստեղծված իրավիճակին` նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր մի հանգրվանի ենք, երբ պետք է որոշումներ ընդունենք։ Մխիթար աբբահայրը ոչ միայն հոգևոր առաջնորդ, փիլիսոփա, գրականագետ էր: Նա փայլուն գործարար մարդ էր։ Նրա տեսլականն էր, որ ստեղծվեց Մխիթարյան միաբանությունը, որը հսկայական հարստություն ուներ և ունի աշխարհով մեկ: Ժամանակն է, որ մենք՝ որպես հայություն, գանք, կանգնենք միաբանության կողքին, որպեսզի մշակութային, կրթական, նյութական այդ հարստությունը պահպանվի և պաշտպանվի։ Իմ այցի նպատակներից մեկը սա է՝ ցույց տալ, որ մենք անտարբեր չենք։ Անտարբեր չենք որպես հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ իմ դեպքում՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ»,– նշել է նա։

Սարգսյանի խոսքով` զրույցի ընթացքում սրբազանը նույնպես համոզվել է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն անտարբեր չէ, այլև պատրաստ է աջակցել ճիշտ լուծումներ գտնելու, լուծումներ, որոնք կաջակցեն միաբանությանը, որպեսզի նրա առջև կանգնած դժվարագույն ֆինանսական և տնտեսական խնդիրները լուծվեն, կաջակցեն, որ կենտրոնը շարունակի ծառայել ոչ միայն միաբանությանը, այլև ողջ հայ ժողովրդին։

«Ութ-ինն ամիս դռները բաց են, որ ցանկացած հայ, հայկական կազմակերպություն իր առաջարկը բերի, թե ինչպես կարելի է այս պատմական կառույցը վերականգնել, նորից ծառայեցնել հայրենիքին՝ ավելի բարձր մակարդակով։ Դժվար խնդիր է, բայց լուծելի»,– ասել է նա։

Սարգսյանը կարծում է, որ այսօրվանից սկսած` բոլոր հայրենակիցները պետք է փորձեն իրենց ներդրումը բերել։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը Ֆրանսիա է մեկնել աշխատանքային այցով։

Լրահոս
0