09:37 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Վլադիմիր Կարապետյան

Վլադիմիր Կարապետյանը ռեստորաններ չունի. պահանջում են հերքել ապատեղեկատվությունը

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
154 0 0

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պահանջում է հերքել Վլադիմիր Կարապետյանի մասին հրապարակված ապատեղեկատվությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. «Իրատես» թերթում տեղ գտած «Բա ասում եք՝ գործարարներ չունեք» վերտառությամբ հրապարակման մեջ լրագրողի պնդումը, թե վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը «Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունի», իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

«ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ պնդումն ու, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջում է «Իրատես» թերթում և Irates.am կայքում հրապարակել դրա հերքումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` «Իրատես» թերթը 2019 թվականի հուլիսի 26-ին համարում տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ վարչապետի խոսնակը «Թբիլիսիում և Երևանում ռեստորանների սեփականատեր է։

Ըստ թեմայի

Նորիկ Դավթյանը պատմել է` ինչպես են «քցել» Սամվել Կարապետյանին
Նիկոլ Փաշինյանի խոսնակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործին
Պատգամավորները մեկնաբանել են Կարապետյան–Բալասանյան «մենամարտը»
թեգերը:
Վլադիմիր Կարապետյան, հայեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ